o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի ԱԳ փոխնախարարը շրջագայություն է սկսել Պարսից ծոցի երկրներում

27.05.2019 17:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի ԱԳ փոխնախարարը շրջագայություն է սկսել Պարսից ծոցի երկրներում

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակներում։

Այցի ընթացքում նա մտադիր Է լինել նաև Քաթարում և Քուվեյթում, հայտնում է Օմանի ԱԳ նախարարությունը։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԿՍԵԼ ԼՔԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ․ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ կանգնած աղբյուրը РИА Новости-ին հայտնել է, որ վեց երկիր, ներառյալ՝ Իրաքը, Օմանը և Քաթարը, որպես միջնորդներ են հանդես գալիս ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, Արաքչին բանակցություններ է վարել նախարար Յուսեֆ բեն Ալյավիի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են «երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի խնդիրները և այնտեղ իրադրության զարգացումը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА