o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում 100-ամյա կինը քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել

27.05.2019 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում 100-ամյա կինը քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել

Գերմանիայի Քիրխհայմբոլանդեն քաղաքում 100-ամյա Լիզել Հայզեն տեղական խորհրդի պատգամավոր է ընտրվել, հաղորդում է RP Online հարթակը։ Կինը նախկինում ուսուցչուհի է եղել, ապա տեղական խորհրդում գլխավորել է խմբակցություններից մեկը։

Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը

Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայզեն խոստացել է վերաբացել քաղաքի լողավազանը, որն արդեն 8 տարի է՝ չի գործում։ 

Վերջին ամիսներին Հայզեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել շնորհիվ իր տարիքի համար անսովոր էներգիայի և նախաձեռնողականության։

Երկրորդ աշխարհամարտը վերապրած և Գերմանիայի վերակառուցմանն ականատես եղած կինը Եվրոպայում ազգայնամոլության աճը «խելահեղ» է անվանել։ Տարեց քաղաքական գործիչը խոստովանել է, որ աջակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական երկրների հետ մերձեցման քաղաքականությանը, իսկ «Բրեքիթ»-ով՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմամբ զբաղվող պաշտոնյաներին առաջարկել է «Լուսին ուղարկել»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА