o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՍԻՑ Է

28.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՍԻՑ Է

Շաբաթը սկսվեց համեմատաբար հանդարտ: Սյունիք մեկնած Նիկոլը ընդամենը զբաղվեց շատակերությամբ, բայց այս անգամվա նրա «բլթը» թեթեւակի սուտ էր տնտեսության զարգացման մասին... Համենայնդեպս, էժան պրծանք` հերթական հակասահմանադրական քայլի կոչ չարեց, ոչ ոքի պատերով չծեփեց եւ ասֆալտին չպառկեցրեցԵվ քանի որ մեկնում է Ղազախստան, հույս կա, որ մայիսի 28-ի տոնական օրը առանց հարամության կանցնի:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՆԻԿՈԼԻ ԿԱՄԱՎՈՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՄԻ ԲՈՒՌ

ՀՅԴ-ի հանրահավաքից հետո ՔՊCC-ի քարոզչամեքենան ամբողջ դաշտը հեղեղեց այլանդակությամբ, հայհոյանքներով ու հաթաթաներով, ու նաեւ անցկացվում էր այն միտքը, թե շաբաթ օրվա հանրահավաքին կտեսնեք, թե դուք քիչ էիք, իսկ մենք` ինչքան շատ: Սակայն շաբաթ օրով նիկոլականները խայտառակ եղան` Ազատության հրապարակում հավաքված միտինգավորները հանգիստ կարող էին տեղավորվել բեմում: Ու միանգամից իշխող կուսակցությունը սկսեց հրաժարվել իր «մարտական» ակտիվիստներից, որոնց մինչ այդ հանձնարարել էր ճնշում գործադրել դատարանի վրա, երբ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի դատը, իսկ հետո այդ կոնտինգենտը հրաման էր ստացել արգելափակել դատարանների դռները: Իսկ հիմա Ալեն Սիմոնյանն ու այլք առանց ամաչելու հայտարարում են, որ մանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանին չեն ճանաչում, եւ ընդհանրապես բեմում կանգնածները իրենց համար անհայտ մարդիկ են: Այսինքն` ստացվում է շատ տգեղ բան` եթե ակցիան բազմամարդ է, ապա տեր են կանգնում, իսկ եթե սակավամարդ է` ուրանում են: Անշուշտ, ցանկության դեպքում վարչական ռեսուրսի կիրառմամբ կարող են եւ բազմամարդ հանրահավաք ապահովել: Սակայն «կամավոր-պարտադիր» եկած ցուցարարից նույն Նիկոլի համար ոչ մի օգուտ չկա` դա իր աջակիցը չէ, ու առավել եւս` հանուն թավշիստների չի գնա զոհողությունների, եւ ընդհակառակը` հիշելով վիրավորանքը` գլխաքանակի պես հրապարակ քշվելու առնչությամբ, հետո հաճույքով կմասնակցի հականիկոլական ակցիաներին: Իսկ Ջիվան Աբրահամյանն ու մյուսները, ովքեր ուրացվել են թավշիստների կողմից, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, քանզի հնչել է կոչ` քարով ջարդելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը: Ու թեեւ բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել, սակայն փաստ չէ, որ հետո պատասխանատվության չի ենթարկվի: Գումարած դրան` Արցախի հերոս գեներալ Արշավիր Ղարամյանը դիմել է Արցախի գլխավոր դատախազին` այդ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու: Եթե դրան գումարենք, որ հանրահավաքի ժամանակ երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ են տուժել, ապա ակնհայտ է եւ խուլիգանության հանցակազմը...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Բայց, բնականաբար, Ջիվան Աբրահամյան թափթփուկը, որին իբր թե ՔՊCC-ում չեն ճանաչում, սակայն որի վերաբերյալ համացանցում լեփ-լեցուն են հակառակն ապացուցող լուսանկարներն ու տեքստերը, չէր կարող օդից մոգոնել Արցախի նախագահին սպառնալու այդ զազրելի գաղափարը: Նա հնչեցրեց այն, ինչը Նիկոլի մտքինն է եւ ինչը վոժդը խոսում է առայժմ միայն նեղ շրջանակներում:

 

ԿԱ ՄԵԿ ԴԱՎԱԴԻՐ` ԱՆՈՒՆԸ ՆԻԿՈԼ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆ

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ուշադրություն է դարձնում շատերի կողմից նկատված զարհուրելի փաստի վրա. «Պատերազմ Երեւանի եւ Արցախի միջեւ». ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու: Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձեւով դա հասցրեց անել Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւը»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ արձանագրում է զարհուրելի ճշմարտությունը. «Բայց այն, ինչ չհաջողվեց Ալիեւին, հիմա բարեհաջող կերպով Նիկոլ Փաշինյանն է անում: Նախ` նա հրաժարվեց Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից, հիմա էլ որոշել է Ապրիլյան պատերազմի «մեղավորներին» պատժել: Եվ քանի որ հաղթողներին երբեք ու ոչ մի տեղ չեն դատել, Բաքվում հիմա ծափահարում են: ՀՀ իշխանությունների այս քայլը նույնպես նրանք ներկայացնում են որպես իրենց «հաղթանակը» ապացուցող փաստարկ, որը, բնականաբար, շատ թանկ կվաճառեն միջազգային ամենատարբեր ատյաններում: Ասել եմ, նորից եմ կրկնում` եթե հայկական երկու պետություններում կա մի մարդ, ով պատերազմ է հրահրում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, ապա նրա անունը Նիկոլ է, ազգանունը` Փաշինյան»:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Այսինքն` արցախյան ուղղությամբ Փաշինյանը գործում է մեր ազգային շահի տրամագծորեն հակառակը: Եվ գործում է կանխամտածված: Ճիշտ ու ճիշտ իր հոգեւոր հայրիկ ԼՏՊ-ի նախանշված ուղղությամբ:

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ` ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐՆ ԵՆ

Նիկոլի վարկանիշի ոչնչացումը, պրակտիկորեն զրոյացումը արդեն ակնհայտ է: Եվ իրական կողմնակիցների սուր դեֆիցիտը ֆեյքերի բանակներով չես լրացնի: Ուրեմն էլ ի՞նչ է մնում` ռեպրեսիաների սանձազերծումը: Իսկ սանձազերծման համար թերեւս հնարավոր միջոցներից մեկը մահափորձի իմիտացիան է, առավել եւս, որ ՔՊCC-ի ներսից արդեն տարածվում են զրույցներ, որ մահափորձ, իրոք հնարավոր է: Հարկ է հիշեցնել, որ մահափորձի նմանակում կիրառել է եւ ԼՏՊ-ն, 1998-ին, երբ կրակվել էր նրա թիկնազորի պետ գեներալ Բուդոյի ավտոմեքենայի վրա: Եվ բոլորիս է հայտնի, թե ինչքան դա արագացրեց ազգադավ Լեւոնի պաշտոնանկությունը: Նրա աշակերտ Նիկոլը ամեն ինչ կրկնում է, բայց ավելի արագացված տեմպերով: Եվ այն, ինչը ԼՏՊ-ն արել էր մի քանի տարվա ընթացքում, նույն ճանապարհը Նիկոլն անցնում է մեկ տարում: Եվ նայելով այդ սխեմային` շատ հավանական պետք է համարել, որ հաջորդ թիրախը լրատվամիջոցներն են: Եթե մի մանրահավաքի ընթացքում երկու ԶԼՄ են հարձակման ենթարկվում, ապա դա, մեղմ ասած, պատահականություն չէ: Բայց հարց է` իսկ արդյո՞ք Նիկոլը կարող է հենվել ուժային կառույցների վրա ռեպրեսիաներ իրագործելիս: Թեեւ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը լրիվ գրպանային են, բայց թավշիստներին ատելով ատում է ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ոստիկանական զորքերի, ե՛ւ բանակի սպաների ջախջախիչ մեծամասնությունը: Այդ պայմաններում ռեպրեսիայի գործիք փորձում են սարքել այն գարշանքը, որը կոչվում է «անցումային արդարադատություն»: Իսկ թե որտեղից է դա գալիս` լսենք ԼՏՊ-ի ամենահավատարիմ թութակի` Լեւոն Զուրաբյանի խոսքը. «Եթե այս իշխանությունները, որոնց հետ ի վերջո մենք հեղափոխություն էինք սկսել 2007 թվականին, ինչ-որ բան անում են հանուն հեղափոխության իդեալների, մեր ընդհանուր իդեալների իրականացմանը, մենք, բնականաբար, ե՛ւ աջակցում ենք, ե՛ւ հանդես ենք գալիս խորհուրդներով: Եթե իրենք ձախողում են այդ գործը, բնականաբար, մենք իրենց քննադատում ենք, որովհետեւ հեղափոխությունը եւ դեմոկրատիան մեկինը չէ, այս իշխանությանը չէ, դա ամբողջ ժողովրդինն է, մենք էլ ենք պահանջատեր այդ հարցում»: Այսինքն` 2018-ի հեղաշրջումը 2007-ին ԼՏՊ-ի կողմից սկսածն է: Ու Լ. Զուրաբյանը նաեւ խոստովանում է, որ իրենք ուղղորդում են թավշիստներին. «Հեղափոխության ուժն էլ կարող է սխալվել, կարող է հետո շեղվել: Մեր գործը տեսնում ենք դրա մեջ, որ հեղափոխության իդեալը, ժողովրդավարությունը Հայաստանում կայանալու այս գործընթացը չձախողվի»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Իսկ հիմա կարեւորագույնը. «Անցումնային արդարադատության գաղափարն առաջինը մենք ենք առաջ բերել` դեռ հեղափոխությունից անմիջապես հետո: Ցավոք սրտի, չգիտես ինչու, երկար ժամանակ չէին ուզում դրանով զբաղվել, չնայած որ անհրաժեշտություն էր, հիմա զբաղվում են ուշացած, եւ մեր պարտքն է նաեւ բացատրել, թե որն է անցումային արդարադատությունը»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Այսինքն` դա գլխանց եղել է ԼՏՊ-ի անձնական վենդետայի գործիք` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառուցած ռազմիշխան պետությանը: Եվ հիմա ծերուկը շփում է ձեռքերը, որ հանրության մեջ բազմաշերտ պառակտում կա, որ տեղի է ունենում սրում Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ, որ թուրքի համար հարձակվելու շատ հարմար պայմաններ են ստեղծվում: Բայց դա հարթ չի ընթանում: Ցանկացած «անցումային արդարադատություն», «վետտինգ», կամ այլ զահրումար, անհնարին է առանց Սահմանադրության փոփոխության: Դատավորները դիմադրում են, չեն պատրաստվում հոժար կամքով դիմումներ գրել, իսկ նրանց ընդհանուր ժողովը անգամ դատապարտել է ԲԴԽ-ի անգործությունը Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո: Գումարած դրան` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի` Նիկոլին ուղղված նամակում զգուշացվում է, որ. «դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները»: Ավելի վաղ, ԵԽԽՎ-ն եւ Եվրախորհրդարանը, մեղմ ասած, չէին ողջունել դատարանների վրա խաժամուժ քսի տալը, իսկ ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այդտեղից էլ ոչ հաճելի ազդակներ են գալիս թավշիստների վարչախմբի համար: Այսինքն` ֆոնը առավել քան աննպաստ է, որը լրացվում է այն հանգամանքով, որ թավշիստները ոչինչ չեն կարող անել Սահմանադրական դատարանի հետ, բացի մանր քարոզչական խայթոցներից: Իսկ դատավորների հանդեպ նրանց ամբողջ ունակությունն այն է, որ ծաղրանկարի նման իրենց կադրը` Սմբատ Գոգյանը, այժմ ձգտում է դատավորների ատենախոսություններում «արտագրության» կամ «գրագողության» հետքեր գտնել, բայց ոչ մի լուրջ մարդ դա լուրջ չի կարող ընկալել, եւ անգամ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բարձրագույն որակավորման հանձնաժողովը այժմ անվանում է «բարձրագույն վարկաբեկման հանձնաժողով»:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Եվ վերջում` այն փաստը, որից թավշիստների լեղին ճաքում է: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի մասին պաշտոնապես ծանուցելը հարկ գտան երկու նախագահների գրասենյակները: Դե ինչ, հանգուցալուծումը կարծես թե մոտիկ է: Եվ դա լինելու է մեր երկրորդ, այս անգամ ներքին Սարդարապատը, որով պետք է ազատվենք ազգադավ եւ թշնամու կամակատար վարչախմբից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА