o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ԳԼՈՒԽԸ ՑԽԵԼՈՒ» ԿՈՉԵՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷԻՆ

28.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ԳԼՈՒԽԸ ՑԽԵԼՈՒ» ԿՈՉԵՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷԻՆ

Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից եւ Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեեւ իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այսինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեեւ բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է:

ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՍԵՂՄՎՈՒՄ ԵՆ

 

ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ «ԳԼՈՒԽ ՑԽՈՂՆԵՐԸ»

Թեեւ փաշինյանական թեւը «տակից դուրս գալու» համար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում: Այն է, անգամ ադրբեջանական աղբյուրներն են հրճվանքով խոսում այն հակասությունների մասին, որը կա ՀՀ-ի եւ ԱՀ-ի իշխանական վերնախավերի մեջ: Ու ահա այս ֆոնին էլ, մեր մեկ այլ աղբյուր նաեւ նման տեղեկություն փոխանցեց. նիկոլականների հանրահավաքում ԱՀ նախագահի հասցեին նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենեւին էլ պատահական չէր: Արցախյան իշխանությունների հանդեպ թշնամանքի հետեւողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արեւմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղկացուցիչն է: Կհաջողվի՞ այդ ընդհանրական ծրագրի արդյունքում Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կստեղծվի: Ընդ որում, արդեն անգամ կարեւոր չէ, թե Փաշինյանն ընդգրկվա՞ծ է Արցախն ապակայունացնելու այդ գործընթացում, թե՝ ոչ. նրա անունից հրավիրված հանրավավաքում նման հայտարարություններն ընկալվում են` որպես հենց Փաշինյանից եկող ազդակ: Այսինքն, Փաշինյանը հակառակն ապացուցելու համար պետք է անմիջապես կալանքի տակ առներ ԱՀ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնողին եւ այդ կերպ Արցախի հետ հարաբերություններն աննախադեպ սրեցում առաջացնողին, ինչպես որ պարտավոր էր նույն մոտեցումը ձեռնարկել ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահի հանդեպ օրերս ոչ պակաս պրովոկացիոն գործողություն նախաձեռնողի հանդեպ: Սակայն դա տեղի չունեցավ. Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» հեղինակին հազիվ մի քանի րոպեով հրավիրեցին ոստիկանություն ու բաց թողեցին, ինչը մեր արցախյան զրուցակիցը գնահատեց այսպես. «Դե մարդը երեւի հանձնարարությունը լավ կատարեց, կանչեցին, շնորհակալություն հայտնեցին...»: Այսինքն, անգամ այդ բռնել-բաց թողելն էլ իր հերթին դարձավ տեղի իշխանական վերնախավի եւ Արցախի հարաբերությունները սրող գործոն: Իսկ թե ինչ հետեւանքների կարող է տանել Արցախում նման անկայունությունը, նորից դժվար չէ ենթադրել. ինչքան շատ ցնցումների մեջ լինի ԱՀ-ն, ինչքան սրվեն ՀՀ-ի իշխանական վերնախավի հետ հարաբերությունները, այնքան մատչելի է դառնում բոլթոնյան հայտնի «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը կյանքի կոչելը: Բայց ահա, նույն հանրահավաքը, իր նման կոչերով, մի կողմից՝ դառնալով Արցախի հետ հարաբերությունների սրման գործիք, մյուս կողմից, նաեւ հակառակ էֆեկտը տվեց: Այսպես, ըստ հիշատակված աղբյուրի, այն, որ հանրահավաքին հաշված թվով մարդիկ էին եկել, այն էլ՝ քիչ բացառությամբ սեփական կադրերը, վերնախավում նոր մտահոգություններ են առաջացրել, հաշվի առնելով նաեւ դատարանները փակելու հայտնի օպերացիայի նույն կարգի «մասսայականությունը»: Ընդ որում, ինչքան էլ իշխանական վերնախավը փորձում է համոզել, թե ինքը հանրահավաքի հետ կապ չունի, սակայն իրողությունն այն է, որ այն հրավիրվել էր հենց Փաշինյանի անունից, այսինքն, շարքային քաղաքացիներն այն ընկալում էին հենց փաշինյանական հանրահավաք, եւ չմասնակցեցին: Արդյունքում, այն ընկալվեց ոչ թե որպես ՀՀ-ի եւ ԱՀ-ի բնակչության հարաբերությունների սրման վկայություն, այլ հակառակը. ՀՀ բնակչությունն այս կերպ մերժեց այն թուրքամետ գաղափարախոսությունը, որը քարոզվեց հանրահավաքի հարթակից՝ դրանով նաեւ մերժելով այն փոքրիկ «կուտոկին», որը կանգնած է «Հող՝ խաղաղության դիմաց» տեսլականի շուրջ: Այնպես, ինչպես ժողովուրդը ժամանակին մերժեց ԼՏՊ-ի նույն տիպի հայտնի ծրագրերը:  

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱՐՑԱԽԻՑ

 

«ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՎԱՐԿԱԾԸ

Իսկ ահա Իլհամ Ալիեւը հայաստանյան գործող իշխանություններից այս սպասելիքներն ունի. «Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ (...) Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել եւ չի լինելու բանակցությունների առարկա: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Իր հերթին ԱԳ նախարար Մամեդյարովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում մատնանշեց ասվածին հասնելու Բաքվի պատկերացումները. «Մեր կողմից մենք որոշակի ժամանակավոր դադար ենք տվել, որպեսզի Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ծանոթանա բանակցային գործընթացի մանրամասներին: Այս անցումային փուլն ավարտված է, բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների մակարդակով, այնպես էլ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով (...) Հիմա մենք նախեւառաջ Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական կամք ցուցաբերելու կարիք ունենք, որպեսզի առաջ մղենք բանակցային գործընթացը»:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

Բաքվի ուզածը հասկանալի է. «ժամանակավոր դադարը» համարում են վերջացած՝ պահանջելով Փաշինյանից անհապաղ վերսկսել կոնկրետ բանակցությունները: Հասկանալի է նաեւ, որ խոսքը Մինսկի խմբի հայտնի փաստաթղթի մասին է, որը ենթադրում է, մասնավորապես՝ որոշ հողերի հանձնում Ադրբեջանին: Եվ մյուս կողմից, տեսանելի չէ այն մեխանիզմը, որը Փաշինյանին կարող է նման փաստաթղթի ստորագրման հնարավորություն տալ: Առանց Արցախի համաձայնության դա գործնականում անհնար է, մինչդեռ ներկայիս լարվածությունները գալիս են հուշելու, որ Արցախի իշխանական վերնախավը ոչ մի դեպքում չի ուզում իր վրա նման պատասխանատվություն վերցնել. Փաշինյանն է որոշելու՝ կա՛մ գնում է այդ ուղղությամբ, կա՛մ վերջնականապես հրաժարվում ՄԽ-ի առաջարկից: Ընդ որում, եթե Ադրբեջանը որոշեր հարձակվել, արցախյան ուժերն էլ առանձնապես չդիմադրեին, եւ ՄԽ ծրագրով նախատեսված տարածքներն անցնեին Ադրբեջանին, Փաշինյանին կազատեր այդ երկընտրանքից: Բայց այս դեպքում էլ հետագա պատասխանատվության հարցը կա. ո՞վ կդառնա քավության նոխազ: Փաշինյանը փորձեց նման «պատասխանատուների» մատնանշել, սակայն որքան էլ փորձես դա բարդել «նախորդ ռեժիմի» վրա, մեկ բան է հասկանալի. առանց արցախյան ներկայիս ղեկավարների եւ բանակային վերնախավի մասնակցության նման «դավաճանություն» չի կարող լինել, այսինքն, այդ կոնկրետ անձինք ամեն դեպքում կմնան եթե ոչ իրավական, ապա շատ ավելի ծանր պատմական պատասխանատվության խարանի տակ եւ ակնհայտորեն դեմ են դրան: Այսինքն, եթե բանը հանկարծ հասնի «սարքովի պատերազմի», նրանք հազիվ թե կամովին այդ խաղի մեջ մտնեն: Իսկ այդ դեպքում ով իմանա, թե նման «սարքովի պատերազմի» վերջը ինչ կլինի, արդյոք այն չի՞ վերածվի իսկական մասշտաբային պատերազմի: Ու այստեղ առաջ է գալիս խնդրի մյուս կողմը: Բաքուն ակնհայտորեն իր քաղաքական դիրքերն ամուր է համարում, ու դեռ բանակցային տարբերակով ուզածին հասնելու հեռանկար տեսնում է: Այդ դեպքում, նրա ինչի՞ն է պետք այնպիսի «սարքովի պատերազմը», որը կարող է վերածվել մասշտաբայինի՝ անկանխատեսելի ելքով եւ մեծ կորուստներով հանդերձ: Առավել եւս, որ տեսնում է, որ իրական սեպ ՀՀ-ի եւ ԱՀ-ի բնակչության մեջ խրել դեռ չի ստացվում. ընդամենը հատուկենտ մարդիկ են արձագանքում Արցախի նախագահի «գլուխը ցխելու» կոչերին, մինչդեռ դա դատապարտողների պակաս չկա: Այս դեպքում, Ալիեւն ավելի ճիշտ չի՞ համարի դեռ շարունակել քաղաքական ճնշումները Փաշինյանի վրա՝ փորձելով հասնել նրանից բանակցային սեղանի շուրջ զիջումների, առավել եւս, որ բանակցային առաջարկը, ի վերջո, գալիս է ՄԽ-ից, այսինքն, համանախագահ երկրները եւս դրան են սպասում: Ավելին, բանը նրան է հասել, որ, ըստ հրապարակային լուրերի, ՀՀ ԱԳ նախարարի համար արդեն ստիպված են բժիշկներ հրավիրել՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից հետո: Այսպիսով, «պայմանավորված պատերազմի» վարկածը դեռ օրակարգից չհանելով, նկատենք նաեւ, որ դրա հավանականությունը մնում է ցածր: Նաեւ հաշվի առնելով, որ «պատասխանատուներ» չգտնելով, Փաշինյանը պետք է որ այսօր-վաղը նստի բանակցային սեղանի մոտ եւ վերջնական պատասխան տա՝ ՄԽ-ի ծրագրի հետ կապված: Մնացած հետագա զարգացումները, իհարկե, կբխեն դրանից:

ՍՈՐՈՍԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ BBC-Ն ՄԵՋ ԸՆԿԱՎ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА