o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեդվեդեւը չի բացառել Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը

28.05.2019 12:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեդվեդեւը չի բացառել Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց միավորում է, որի կազմը կարող է ընդլայնվել։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Ռոսիա-24» հեռուստաալիքի հարցազրույցում՝  ԵՏՄ ստեղծման հնգամյակի առիթով։

Զախարովան չի բացառել, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտությունը

Պատասխանելով Եվրասիական միության նպատակների մասին հարցին՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ «հնգյակի» երկրները «չպետք է հետ մնան համաշխարհային օրակարգից», որին վերաբերում են թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտի օգտագործումը, քվանտային համակարգչի ստեղծումը եւ կարեւոր մի շարք այլ նախագծեր։

«Միայն այդ դեպքում մեր Եվրասիական միությունը հաջող կլինի։ Եվ մեր բոլոր երկրները, որոնք այն կազմում են (իսկ մենք բաց միություն ենք, մեզ մոտ դիտորդներն էլ նոր են հայտնվել, գուցե, կազմը ընդլայնվի) հաջող կլինեն»,- ամփոփել է Մեդվեդեւը։ «Իսկ քանի որ այդպես է (կամ եթե այդպես լինի), ապա մեր երկրների քաղաքացիների համար լավ կլինի, նրանք իրենց վստահ կզգան մեր բուռն դարաշրջանում»,- ավելացրել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ ԵՏՄ երկրները սովորում են իտեգրացիոն այլ միավորումների սխալների վրա։ Նրա խոսքով՝ որոշ հարցեր, որոնց վրա այլ միություններ տարիներ ու տասնամյակներ են ծախսել, «հնգյակի» երկրներն արագ են լուծել։ «Բայց մեզ մոտ, գուցե, այդ ժամանակն էլ չկա։ Մի բան էր ստեղծել Եվրոպական միությունը 1950-1960 թվականներին, այդ ամենն այն ժամանակ սկսվեց, եւ կարելի էր գործել այնպես, զգույշ, զգացումով, մտածելով, դասավորելով։ Իսկ հիմա պետք է գործել ավելի արագ, ժամանակը շատ է խտացել»,- ընդգծել է Մեդվեդեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА