o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

28.05.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի:

Դավիթ Ղարիբյանն ամառն ամփոփել է թաց ֆոտոշարքով

Լուրը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց փաստաբան ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու հստակեցրեց. «Դատարան ներկայացրել ենք երկու հայց, մեկը` վարչական, մյուսը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ արդեն հայցերը մակագրված են համապատասխան դատավորներին. «Բայց մակագրել դեռ չի նշանակում, որ մեր վարույթն ընդունվել կամ չի ընդունվել, դեռ ժամանակ կաՎարույթն ընդունելու համար նախատեսված է 5 աշխատանքային օր, որից հետո որոշում կկայացվի, եւ արդեն կնշանակվեն դատական նիստերը»:

«Արվեստի նվիրյալը» տոնում է տարեդարձը. այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

Մեզ հետ զրույցում փաստաբանը նաեւ մանրամասնեց, թե ինչ պահանջով են երկու հայցով դիմել դատարան. «Ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումը մի քանի պահանջ է ներառում` մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչելը, այն հրամանը, որով պարոն Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ բնականաբար աշխատանքի վերականգնելը` թատրոնի տնօրենի պաշտոնում: Սա քաղաքացիական գործով մեր պահանջն է, իսկ վարչական գործով ներկայացված պահանջը վերաբերում է վարչապետի որոշումը անվավեր ճանաչելուն: Այն որոշումն է, որով տիկին Ղարիբյանը, այս տարվա հունվարին նշանակվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող եւ արդեն, որպես վարչապետի որոշման անվավերության հետեւանք, կրկին անվավեր ճանաչել տիկին Ղարիբյանի հրամանը` Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ»:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

 

ԴԱՀԼԻՃԻՑ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՐԻՆ

Այնուամենայնիվ, երբ հայտնի դարձավ, որ Կ. Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին դատի է տվել, մի քանի ժամ անց պարզվեց, որ Նազենի Ղարիբյանը մայիսի 22-ին կայացած կառավարման խորհրդի նիստում ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Այդ փաստը բարկացրել է օպերային թատրոնի աշխատակիցներին, որոնք դեմ են Նազենի Ղարիբյանի նոր պաշտոնին եւ երեկ հայտարարել էին աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին եւ հրավիրված էին նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Սակայն, ներկա էր միայն Օպերային թատրոնը ներկայացնող երկու անդամ` բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու մեներգիչ Պերճ Քարազյանը: Վերջինս, չթաքցրեց, որ իրենք երկուսն էլ կողմ են քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը: Լուրը սակայն կոլեկտիվին նյարդայնացնելու տեղիք տվեց, ու դահլիճից ամեն կողմից բացականչում էին «Դավաճան», «Դու Օրբելյանին ծախել ես...», «Օպերային թատրոնին դավաճանել ես»... Կրքերը հանդարտեցնելով` թատրոնի դիրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ճշտող հարցով դիմեց Պերճ Քարազյանին. «Կառավարման խորհուրդը 8 անձից է բաղկացած, որից երկուսիդ մենք ենք ընտրել: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն եղավ, եւ մի հատ չխորհրդակցեցիք մեզ հետ, որպեսզի մեր կարծիքն էլ իմանայիք: Իհարկե, ժամանակին կառավարման խորհրդում եղել է նախարար Հասմիկ Պողոսյանը, բայց այն ժամանակ կառավարությունը ձեւավորված էր: Հիմա, դեռեւս նոր կառավարությունը չձեւավորված, ո՞րն էր խնդիրը, որ այսքան շտապ կերպով տեղի ունեցան այդ ընտրությունները, եւ ընտրվեց Նազենի Ղարիբյանը»,- ասաց Հարություն Արզումանյանն ու շեշտեց, որ թե՛ Կ. Օրբելյանը, թե՛ կոլեկտիվը կառավարման խորհրդի այդ ընտրության մասին տեղեկացել են մամուլից: Իսկ Պ. Քարազյանը պատճառաբանեց. «Կողմ ենք քվեարկել Ղարիբյանի թեկնածությանը, քանի որ նա խոստացել է մի շարք հարցեր լուծել թատրոնում: Նազենի Ղարիբյանը, լինելով Մշակույթի նախարարության ներկայացուցիչ, կարող է կամուրջ հանդիսանալ թատրոնի եւ կառավարության միջեւ»,- պատասխանեց մեներգիչը, ում պատասխանն առավել բարկացրեց կոլեկտիվին:

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՂԱՐԻԲՅԱՆՆ ԱՅՐԵԼ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ ԲՈԼՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ»

Թատրոնի մեներգիչ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆՆ էլ հակադարձեց. «Ի՞նչ կամուրջի մասին է խոսքը, Նազենի Ղարիբյանը թատրոնի միջեւ բոլոր կամուրջներն այրել է: Նազենի Ղարիբյանի պատճառով այսօր մեր թատրոնում հարյուր տարվա կոլեկտիվի անդամները վիճում են, սրա մեղավորը Նազենի Ղարիբյանն է»:

Այնուամենայնիվ, մեկուկես ժամանոց կայացած ժողովից հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները որոշեցին, որ նամակով կդիմեն Մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը չեղյալ համարվի:

Գայանե Կարապետյանը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ի±ՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2 ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ըստ շրջանառվող լուրերի` օպերային թատրոնի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված թատրոնը ներկայացնող երկու անդամներին Նազենի Ղարիբյանը խոստացել է, որ իր համար կողմ քվեարկելով ու իր իշխանությունը թատրոնում ամրապնդելով` իրենք երկուսն էլ թատրոնում բարձր դիրքեր կզբաղեցնեն: Թեպետ պատահական չէր, որ կոլեկտիվի հրավիրած ժողովին Պերճ Քարազյանը, դա ակնարկելով, ասաց. «Կողմ ենք քվեարկել Ղարիբյանի թեկնածությանը, քանի որ նա խոստացել է մի շարք հարցեր լուծել թատրոնում»:

«Նախարարությունը բազմակի տողերով խախտել էր օրենքը». Գայանե Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՈՒՇԱԳՐԱՎ Է

Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար իրեն ներկայացրած «փաստարկներից» որեւէ մեկը եթե չհամապատասխանի իրականությանը, նա կպատժի դրա հեղինակին: Սակայն խոստումներն ու արարքները, կարծես թե, այլ տեղ են տանում իրականությունը, ու Փաշինյանը կարծես թե պատժելու փոխարեն ավելի է ամրապնդում Նազենի Ղարիբյանը տեղը` մշակույթի ոլորտում: Նախ` շաբաթներ առաջ Նազենի Ղարիբյանին նշանակելով` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ: Ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցրել են ՀՀ մշակույթի բոլոր նախարարները, իսկ Նազենի Ղարիբյանը, որքան գիտենք, դեռեւս նախարարի պարտականությունները կատարող է: Դրան հաջորդեց Ղարիբյանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելը: Հավելենք, որ Նազենի Ղարիբյանը մասնավոր զրույցներում արդեն հայտարարում է, որ ինքն է նշանակվելու ձեւավորվող ՀՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության մշակույթի գծով փոխնախարար

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА