o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

28.05.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԴԻԼԵՄԱ

Ըստ քաղտեխնոլոգների` իշխանությունը Նիկոլի համար դարձել է անբռնակ ճամպրուկ. ե՛ւ դժվարանում ա տանի, ե՛ւ ափսոսում ա թողնի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻ` ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՊՆ Ֆինանսաբյուջետային վարչության հայտնում են, որ Աշոտ Փաշինյանին տեղափոխել են Հայաստան, քանի որ Պաշտպանության նախարարության ուղղաթիռների վրա ծախսվող տարեկան բյուջեն սպառվել է:

 

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Առաջ Նիկոլը միտինգ էր անում, իսկ հիմա ուժերը չի հերիքում, վետտինգ է անում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КИШКА ТОНКА? (ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ ԱԳՆ-ՈՒՄ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Շտապօգնության հիվանդանոցից հայտնում են, որ ոչինչ էլ արտառոց տեղի չէր ունեցել, ուղղակի նրա սիրտն էր պուճուրացել եւ իջել չոքերը:

 

ЭТО НЕ НАШ ПРОФИЛЬ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հոգեբույժների ասոցացիայից հայտնում են, քանի որ իրենք չունեն էդ մակարդակի հոգեբույժ, դիմել են Ռոբերտ Քոչարյանին, որ իրա իմացած «ուրիշ մասնագետի» տեղը ասի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿՈՐԵԼ Է

ՀՀ նախագահը դուրս է եկել հանրապետությունից եւ այլեւս չի վերադարձել: Համարել` անվավեր:

 

ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ (ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՅՈՒՋԵԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՂ ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արմեն Աշոտյանի` նախկինում ընդդիմությունը մեղադրում էր, որ ԱԺ բյուջեի մեծ մասը փոշիացված է, եւ ուտում են, իսկ հիմա իրենք համ չեն ուտում բյուջեն, համ կոռուպցիա չկա, համ էլ փողը չի հերիքում...

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА