o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոն. Ովքեր ԵՄ-ում առանցքային պաշտոններ կզբաղեցնեն

29.05.2019 12:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Մակրոն. Ովքեր ԵՄ-ում առանցքային պաշտոններ կզբաղեցնեն

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ըստ որում Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան «ուժեղ առաջնորդներ»։

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում. Արմեն Աշոտյան

Եվրամիության ղեկավարները մայիսի 28-ին անցկացրել են ոչ պաշտոնական գագաթնաժողով, որտեղ կոնսուլտացիաներ են սկսել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարների հանգուցային պաշտոնների թեկնածուների ընտրության շուրջ:

Հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի կայքում: Մակրոնը նշել Է, որ Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել հունիսի գագաթնաժողովից ոչ ուշ որոշել Եվրոպայի հանգուցային պաշտոնների չորս ղեկավարներին: Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ի հիմական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան երկու տղամարդ եւ երկու կին, որոնք կունենան անհրաժեշտ որակավորումը, որպեսզի կատարեն առաջադրված խնդիրները եւ որոնք Եվրոպան կդարձնեն առավելագույնս ուժեղ: «Մեզ հարկավոր են ուժեղ առաջնորդներ, որոնք ունեն մեծ փորձ, ուժեղ օրինականություն»,- ընդգծել Է Մակրոնը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА