o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում առաջին անգամ տրանսգենդեր քաղաքապետ է ընտրվել

29.05.2019 18:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայում առաջին անգամ տրանսգենդեր քաղաքապետ է ընտրվել

Իտալական Լոմբարդիայի՝ 3700 բնակիչ ունեցող Տրոմպելլո համայնքում անցկացված ընտրությունների արդյունքներով երկրում առաջին անգամ տրանսգենդեր քաղաքապետ է ընտրվել, գրում է today.it-ը:

Իտալիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 40-ամյա փաստաբան Ջանմարկո Նեգրին կին է ծնվել և կրել է Մարիա անունը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նեգրին, որը ճանաչում է ձեռք բերել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ հասարակական գործունեությամբ, պարզաբանել է, որ միշտ իրեն տղամարդ է զգացել և 4 տարի առաջ որոշել է վիրահատության միջոցով փոխել սեռը:

Նորընտիր քաղաքապետին առաջինը շնորհավորղներից է եղել իտալական Gay Center կազմակերպության խոսնակ Ֆաբրիցիո Մարացին: Նա հույս է հայտնել, որ այսուհետ ԼԳԲՏ համայնքի ավելի շատ ներկայացուցիչներ ընտրություներում քաղաքացիների աջակցությունը կստանան, ինչը կնպաստի «ավելի ներառական ու ազատ Իտալիայի ստեղծմանը»:

Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА