o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Աշոտյանը` Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին

29.05.2019 16:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արմեն Աշոտյանը` Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

– Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ:

Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ "էշի տեղ" դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը:

Հիշեցնեմ իրենց, որ դեռևս մայիսի 17-ին, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե մինչեւ հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, և հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։

Իսկ Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Նորսուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։

Հա ասել եմ, էլի կրկնում եմ. տղերք, խոսելուց առաջ մշտապես հիշեք, որ "գյուղից մարդ կա":

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА