o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ. Օրվա աստղագուշակ

01.06.2019 09:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ. Օրվա աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, նրանցից ամեն անգամ աջակցություն չեք ստանա: Դուք չափազանց զբաղված կլինեք ձեր խնդիրներով ու ապրումներով, քիչ կհետաքրքրվեք մյուսներով, իսկ դա ոմանց կվիրավորի:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

Լավ է զբաղվել ինքնուրույն աշխատանքով կամ ստեղծագործ գործերով: Ձեզ ավելի լավ կզգաք, երբ երևակայությանը տրվելու, ընդունված սահմաններից դուրս գալու հնարավորություն լինի: Չի բացառվում՝ ուզենաք կյանքում արմատական փոփոխություն անել: Բայց այդ հարցում մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V

Օրվա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ ու փոքրիկ խնդիրներ: Զգացմունքների ու ցանկությունների հարցում կողմնորոշվելը դժվար կլինի: Շատ ժամանակ ու ուժեր կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Գլուխ կհանեք ընտանեկան դժվարություններից, կկարողանաք աջակցել մտերիմներին ու հարթել նրանց հետ հարաբերությունները: Երեկոն հարմար է ընդհանուր պլանները քննարկելու ու հասկանալու համար, թե ինչ պետք է ստանձնել առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք պայքարել: Ձեր ճանապարհին կանգնել ցանկացողներին կարելի է միայն խղճալ: Կարևորն այն է, որ ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դնեք, որպեսզի չտուժեն այն մարդիկ, որոնց վատը չեք ցանկանում: Օրվա կեսը շփման համար բարդ ժամանակ է: Ավելորդ բաներ մի խոսեք, խորհուրդներ մի տվեք նրանց, ովքեր ձեզ այդ մասին չեն խնդրել: Լավ է կենտրոնանաք սեփական գործերի ու պլանների վրա:

Երեկոյան անսովոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ստեղծագործ պոտենցիալն այդ հատվածում բարձր կլինի, հիանալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե պլանավորել եք այսօր ինչ-ինչ կարևոր հարցեր լուծել, հնարավորինս զգույշ ու ուշադիր եղեք: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ չվերցնեք ու ընդհանրապես ոչ ոքի ոչինչ չխոստանաք: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ, ընդհանուր գործերը կտուժեն վեճերի պատճառով: Ավելի ուշ կհաջողվի վերադարձնել փոխհասկացողությունը և այդժամ առաջընթացն էլ չի ուշանա:

Այնտեղ, որտեղ խոսքը կարևոր բաների մասին լինի, լավ է փորձարկումներ չանել, այլ գործել փորձված մեթոդներով: Գաղափարների մասին, որոնք այսօր հրաշալի են թվում, պետք է մի քանի անգամ մտածեք. չի բացառվում՝ տեսնեք դրանց թույլ կողմերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ձեզ մոտ ամենից լավը կստացվի հանգստանալը: Եթե իրավիճակը թույլ տա, հենց այդպես էլ վարվեք: Ընկերախումբը, հետաքրքիր զրույցները, կատակներն ու թեթև ֆլիրտը հենց այն է, ինչ պետք է: Եթե կարևոր գործերը ձեր ուշադրության կարիքն ունեն, փնտրեք մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն օգնել, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Այդպիսի մարդիկ, որքան էլ տարօրինակ է, գոյություն ունեն ու շատ մոտ են: Ուշադիր դիտեք շուրջը:

Վատ օր չէ ուղևորությունների համար, բայց նկատի առեք, որ նույնիսկ փոքրիկ ճամփորդությանը պետք է լուրջ տրամադրվեք, հակառակ դեպքում անպայման ինչ-որ բան կմոռանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Իրադարձություններին հուզական արձագանք կտաք, կբարկանաք նրանց վրա, ովքեր հանգստության կոչ կանեն: Եթե ավելի քիչ հուզվեիք, ժամանակն ավելի հաճելի կանցներ: Առավոտը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ ահա օրվա երկրորդ կեսին կարող են ֆինանսական դժվարություններ ծագել: Դրանց պատճառով ստիպված եք լինելու հրաժարվել պլանավորված գնումներից ու զվարճանքներից, և դա նույնպես չի բարձրացնի տրամադրությունը:

Սակայն ուրախության առիթներ էլ կգտնվեն: Հաճախ հաճելի անակնկալներ կմատուցեն մտերիմները: Նրանցից կստանաք ամենահետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Հույզերը մի կողմ թողեք և ղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ: Կարող եք համախոհներ գտնել, ովքեր ոչ այնքան գործով կօգնեն, որքան բարի խոսքով: Հիմա ձեզ համար հենց բարոյական աջակցությունը կարևոր կլինի:

Եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն լինի, այն կարող է նույնիսկ հասարակության պառակտման տանել. Կիրո Մանոյան

Ինչքան ակտիվ ու համառ լինեք, այնքան արդյունավետ կանցնի օրը: Սկսածը կիսատ մի թողեք, նույնիսկ եթե թվա, թե գաղափարն անհաջող է: Որոշ ժամանակ կանցնի ու բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, բոլորից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կընձեռվի: Շտապեք հրաժեշտ տալ մոլորություններին ու կարծրատիպերին, քանի որ հիմա դրանք կխանգարեն առաջ շարժվել: Արագ կլուծվեն բարդ խնդիրները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Ձեզ հաճախ կդիմեն օգնության խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Երեկոն առատաձեռն կլինի անակնկալների մասով, այդ թվում՝ ռոմանտիկ: Կարող եք սիրելիի հետ շատ բաների մասին զրուցել: Այդ հատվածում չեն բացառվում նաև նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ուրախություն կբերի նրանց, ովքեր պատրաստ են նոր գործերի ու վառ տպավորությունների, չեն վախենում ռիսկի դիմել ու անում են այնպես, ինչպես սիրտն է հուշում: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը: Հնարավոր է ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք թեթև ու ներդաշնակ կդասավորվեն, դրական հույզեր կպարգևեն:

Շատ գործեր կուզենաք հետաձգել: Սակայն այդպես վարվել պետք չէ: Հակառակը, աշխատեք օրը հնարավորինս արդյունավետ օգտագործել ու իսկապես գոհ կլինեք ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Պլանները, որոնք ավելի վաղ էիք կառուցել, ստիպված պետք է լինեք վերամշակել, բայց դա ձեզ չի վշտացնի. նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կկարողանաք օգտվել դրանցից: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ուղղել հին սխալները ու լրացնել կորցրածը:

Ֆինանսական հարցերը լուծելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ռիսկի մի դիմեք: Օրը լավ կանցնի, եթե շատ բան խաղասեղանին չդնեք, շրջահայաց ու զգույշ լինեք: Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր ուղևորություններ են պլանավորել, քանի որ ինչ-որ բան մոռանալու կամ կորցնելու վտանգ կա: Ճամփա մի գնացեք մեկի հետ, ով ձեր հոգու հետ խաղալու վատ սովորություն ունի. նա միայն իր ներկայությամբ արդեն ամեն ինչ կփչացնի:

Կարող եք հյուրեր ընդունել, մտերիմների համար ընտանեկան տոներ կազմակերպել: Արժե հրավիրել գործընկերներին ու կոլեգաներին. ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Լավ գլուխ կհանեք բարդ ու կարևոր գործերից, արագ կլուծեք լուրջ հարցերը, կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Հաճախ օգտակար կլինի հին փորձը. հենց դրա շնորհիվ կարող եք կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Օրը հիանալի է մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրը լուծելու համար: Ձեր հմայքը շրջապատողներին անտարբեր չի թողնի, հեշտությամբ կպտտեցնեք նոր ծանոթի գլուխը, կստիպեք նրան սիրահարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ կփորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները,կարգավորել հարաբերությունները,որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

Ցուլ: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի,անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն:Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:

Երկվորյակներին հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ Օրվա աստղագուշակ

որձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր կողմերը և, հետո միայն, կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Երկվորյակներ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորենկօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորամանկել չարժե, միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի:

Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք, դուք աննկատ չեք մնա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածումշատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

Առյուծ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավէ օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն

Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

Կույս: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար

ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Կշեռք: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել:Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

Կարիճ:  Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի

Ալիևին թվաց, որ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող է իրեն հնարավորություն տալ. Միքայել Մինասյան

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Աղեղնավորները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոնք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների:

Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ:

Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ջրհոս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարողեք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին:

Խուսափեք գործարքներից:Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ձկներ: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնելմի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА