o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է կրծքի քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց

02.06.2019 13:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայտնաբերվել է կրծքի քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նոր դեղամիջոցի օգտագործումը թույլ է տվել երկարացնել հիվանդների կյանքի տևողությունը: Այս մասին հաղորդում է NBC News- ը:

Հետազոտությունը անցկացվել է HER2-բացասական քաղցկեղով հորմոնալ թերապիայի նկատմամբ զգայուն հիվանդների հետ: Կանանց բաժանել են երկու խմբերի. մեկը ստացել է ավանդական հորմոնալ թերապիա, երկրորդը՝ լրացուցիչ ribocyclib դեղամիջոցը. Պարզվել է, որ թեստերի մեկնարկից երեք և կես տարի անց առաջին խմբի կանանց միայն 46 տոկոսն է ողջ մնացել, իսկ երկրորդում` 70 տոկոսը: Ընդ որում հետազոտության համար ընտրվել են կանայք, որոնց մոտ դեռևս չի ընդհատվել դաշտանային ցիկլը և  մետաստազները ներաճած են եղել մարմնի տարբեր մասերում:

Տապակած սնունդը կարող է հանգեցնել աղիքների քաղցկեղի զարգացման. գիտնականներ

«Սա հետազոտության կարևոր խումբ էր, քանի որ կրծքի խորացված քաղցկեղը  20-59 տարեկան կանանց մոտ մահվան հիմնական պատճառներից մեկն է, և այդպիսի ուռուցքների մեծ մասը զգայուն են հորմոնալ թերապիայի նկատմամբ», - ասում է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի քաղցկեղի հետազոտման կենտրոնի օնկոլոգ Սառա Գերվիցը:

Պարբերականը նշում է, որ ուսումնասիրությունը հովանավորվել է Novartis- ի կողմից, որն էլ արտադրում է ribocyclib-ը, որի արդյունքները կհրապարակվեն  New England Journal of Medicine- ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА