ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ...». ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

03.06.2019 20:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ...». ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում

– Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեկաժողովի աշխատանքներին։

Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։

Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների, դրան հետեւած միջազգային արձագանքի եւ դատական համակարգի բարեփոխումների մասին։

Եվրոպական քաաքական ընտանիքին հաղորդել եմ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության սաստկացման մասին, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դեպքի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА