o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել

03.06.2019 22:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել

Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի. գրում է ermenihaber-ը:

12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ:

Ավելի քան 8000 մարդ է տարհանվել Կանարյան կղզիներում մոլեգնող բնական հրդեհների պատճառով

«1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին:

Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ: Նշվում է, որ եկեղեցու ընդարձակ բակում առկա են հին Անկարայի տներ, որոնք կարող են եկեղեցու հետ միասին վերականգնվել ու օգտագործվել զբոսաշրջության նպատակով: Հաղորդվում է, որ եկեղեցին Թուրքիայի կադաստրի վարչության կողմից գրանցված է Քարգիր եկեղեցի անվամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА