o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է ոչ սթափ վիճակում եղել, ո՞վ` ոչ ադեկվատ. մանրամասներ պատգամավորի մասնակցությամբ միջադեպից. Ժողովուրդ

04.06.2019 12:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ է ոչ սթափ վիճակում եղել, ո՞վ` ոչ ադեկվատ. մանրամասներ պատգամավորի մասնակցությամբ միջադեպից. Ժողովուրդ

«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի մասնակցությամբ միջադեպի շուրջ քննարկումները չեն դադարում։

«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի աշխատակից Ռազմիկ Աբգարյանը թերթի հետ զրույցում երեկ նշել է, թե պատգամավորը եղել է ոչ ադեկվատ վիճակում։ «Երբ որ ես զգում եմ` մարդ իրեն պահում է ոչ ադեկվատ վիճակում, ես հրավիրում եմ ոստիկանությանը: Ոստիկանները եկել են պատշաճ կերպով, ամեն ինչը լսել են: Մարդը, երբ որ երկու լիտր գարեջուր խմած լինի, Դուք լինեք կայուն վիճակում, Դուք ագրեսի՞վ կլինեք, շատ կխոսե՞ք, թե՞ դիմացինը: Ես, կանխելով, որպեսզի միջադեպ տեղի չունենա, անձամբ զանգել եմ ոստիկանություն, հրավիրել եմ ոստիկաններին, եւ ամեն ինչը պարզվել է ոստիկանությունում», – նշել է Աբգարյանը՝ ըստ էության պատգամավորին մեղադրելով ոչ սթափ վիճակում գտնվելու համար:

«Արմավիր» ՔԿՀ–ում կախված վիճակում հայտնաբերվել է 21-ամյա կալանավորված անձի դին

Սակայն հետաքրքիր է, որ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ նրա մեղադրանքներին։ «Եթե մարդն առավոտյան ասում է՝ միջադեպ չի եղել, հիմա երեկոյան ասում է՝ միջադեպ եղել է, հիմա ինչպե՞ս կարող եք արժանահավատ համարել այդ տեղեկությունները։ Կան տեսագրություններ, մենք էլ ունենք, եւ երեւում է, թե ով է ագրեսիվ, եւ ով՝ ոչ»,- նշեց նա։ Բացի այս մեկնաբանությունից, Եղոյանը նաեւ մեկ խորհուրդ տվեց ռեստորանի աշխատակցին:

Խորհուդ կտամ իմ ժամանակը չվատնի ու տրամադրի ՀԴՄ կտրոնները, ժամանակ չվատնի իր անշնորհք պահվածքով»,- հավելեց նա։ Նշենք, որ ավելի վաղ Եղոյանը պարզաբանում էր տարածել՝ տեղեկացնելով, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ իրենց հաշիվը վճարելուց ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, եւ ինքը պահանջել է, որ բոլոր քաղաքացիներին, անկախ ամեն ինչից, ՀԴՄ տրամադրեն:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման ահազանգ եղել է, եւ այժմ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Իհարկե, երկու կողմն էլ փորձում է փրկել իրավիճակը, միմյանց ուղղությամբ մեղադրանքի սլաքներ ուղղել, եւ այստեղ եղելությունը պետք է պարզի ոստիկանությունը: Չնայած մեծ հաշվով տեղի ունեցածը փոքր միջադեպ է, եւ հազիվ թե կատարվածն այսքան աղմուկ ստանար, եթե կողմերից մեկը չլիներ օրենսդիրի ներկայացուցիչ:Ազգային ժողովի պատգամավորը մինչ ոստիկանների ժամանելը չի ներկայացել ի պաշտոնե:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА