o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

04.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

Վաղուց է ասված` եթե ուզում ես պարզել, թե ով է իրական, այլ ոչ թե նոմինալ իշխանությունը, ապա տես, թե ում քննադատությունը, ում դեմ բողոքները  առավել վճռական ձեւով կասեցվում են: Ու թեեւ գրեթե բոլորին թվում էր, որ արդեն մի տարուց ավելին իրական իշխանությունը Նիկոլն է իր ՔՊCC-ով, ապա վերջին շրջանի իրադարձությունները լրիվ ակնհայտ են դարձրել իրական իշխանության դեմքը` առանց դիմակի:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՐՈՍԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ

Բավարար եղավ, որպեսզի ստեղծվի «Վետո» անունով նախաձեռնությունը, որի նպատակն է դադարեցնել Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը, որպեսզի միանգամից ե՛ւ լրատվական-քարոզչական դաշտում, ե՛ւ իշխանական օղակների գործողությունները մատնեն, որ դա լուրջ անհանգստություն է պատճառել: Եվ դա այն պայմաններում, որ ցուցարարները դեռեւս շատ չեն, ու դեռեւս ժամանակ է պետք, որպեսզի բացատրվի մեր քաղաքացիներին, թե ինչ կապ ունի Սորոսի հիմնադրամը երկրում այլասերման տարածման, ավանդական ընտանիքի ինստիտուտը քայքայելու ու երկիրը աղանդաբուծարան դարձնելու հետ: Ճիշտ է, արդեն իսկ համացանցի շնորհիվ բավականին տարածվել է «Վետոյի» նախաձեռնող Նարեկ Մալյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ մտած այնպիսի հայհոյական կատեգորիան, ինչպիսին է Սորոսի վաստակը, բայց, այնուամենայնիվ, դա դեռեւս բավարար չէ ամբողջ քաղաքացիական հասարակությունը ոտքի հանելու համար: Հենց Սորոսի գրասենյակի մատույցներում, ուր անցնում էր «Վետոյի» երկրորդ ակցիան, կարելի էր տեսնել ոստիկանական ուժերի այնպիսի կուտակում, ինչպիսիք «Նոր Հայաստանում» երբեւէ որեւէ իշխանական շենքի մոտ չի եղել: Ընդ որում, ոստիկանները խոչընդոտել են անգամ գրասենյակի ներկայացուցիչներից հարցազրույց վերցնել կամեցող լրագրողի մուտքը: Հիմա Բաղրամյան 26-ն է՞, Ա՞Ժ-ն է, կառավարությո՞ւնն է, ՀՀ նախագա՞հն է իշխանություն, թե՞ պաշտոնական պետական կարգավիճակ չունեցող այդ գրասենյակը: Ի դեպ, քարոզչական դաշտում էլ միանգամից շեշտը տեղափոխվեց թրաշամանուկների ռեժիմը պաշտպանելուց դեպի Սորոսի գրասենյակի պաշտպանությունը: Լայնորեն տարածվեցին նյութեր այդ հիմնադրամի` Հայաստանում արված իբր դրական գործերի մասին, եւ դա ներկայացվեց որպես Սորոսի հիմնադրամի հիմնական գործունեություն, եւ լռության մատնվեցին այլասերվածության տարածման եւ պետականաքանդության ծրագրերը: Մինչդեռ, օգտակար գործառույթների` բարձր տեխնոլոգիաների, կրթօջախները կամ առողջապահական հիմնարկները կարգի բերելու, գեղարվեստական գրականության թարգմանության եւ այլնի վրա ծախսված գումարները միջինը մեկ քառորդից ավել չեն: Իսկ վերջին երկու տարիներին այդ բաղադրիչը գրեթե իսպառ բացակայում է, ու գրեթե ամբողջ գրանտային գումարը գնում է ավանդական արժեքները լիկվիդացնելու եւ փաստացի գործակալական ցանց ստեղծելու վրա:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

Որոշ ուշագրավ վկայություններ:

Այսպես, Նարեկ Մալյանի պնդմամբ. «Ես տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին եւ գոռացել է նրա վրա` ասելով «մի հատ արագ կբերես ոստիկանական զորքեր կշարես այստեղ, արա»: Քանի որ Փաշինյանը քաղաքական ողնաշար չունի, չի կարողացել մերժի: Ես նման տեղեկություններ ունեմ»: Գումարած դրան, նաեւ «Փաստ» թերթը արտահոսք է հրապարակել, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի առջեւ իշխանությունները Սորոսի հիմնադրամի վերջնագրային պահանջով հանձնարարել են ազատվել որոշ կադրերից, մասնավորապես` ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանից: Բանն այն է, որ հենց Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ուսանողական ակտիվիստների հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի գրանտներով ՀԿ-ների գործունեությունը ԵՊՀ-ում ու, մասնավորապես, այնպիսի տխրահռչակ հակաբանակային միավորի, ինչպիսին է  «Ռեստարտ» նախաձեռնությունը:

«ՄԱՐՏԻ 1-Ը»` ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԻԱԿ ԱՊԱՎԵ՞Ն

 

ՆԻԿՈԼԻ ՀԻՍԹԵՐԻԿ ՊԱՀՎԱԾՔԸ` ՈՐՊԵՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԻ ՄԱՍ

Տրամաբանորեն է կարծել, որ  նույն Նիկոլն իր թրաշամանուկներով սոսկ խամաճիկներ են սորոսական տիկնիկավարների համար: Եվ տիկնիկավարներին, բնականաբար, քիչ է հետաքրքրում ինչպես Նիկոլի, այնպես էլ նրա թիմի ճակատագիրը: Այստեղ հարց է ծագում` այդ դեպքում ինչի՞ համար են Նիկոլի բացարձակ իռացիոնալ «հեղափոխական» հանձնարարականները, ինչի՞ համար է «ասֆալտին փռելը» եւ «պատերով տալը», ինչի՞ համար է հիսթերիկ, խելագարին վայել պահվածքը: Բայց ինչ վերաբերում է այդ պահվածքին, ապա հետեւելով Ստանիսլավսկուն, կարող ենք բացականչել` «Չեմ հավատում»: Այսինքն` Նիկոլը շատ լավ էլ գիտի, թե որ լսարանի մոտ ու ում ներկայությամբ կարելի է սկսել մթագնած հայացքով ակնաբիբերը կատաղորեն պտտեցնելը, իսկ ում ներկայությամբ` ոչ: Ինչ վերաբերում է  այդ իռացիոնալ, ոչ ադեկվատ, անհասկանալի ելույթներին ու գործողություններին, ապա, կարծում ենք, դա սոսկ տեխնոլոգիա է: Դրա բուն նպատակը, կոպիտ ասած, այն է, որ քաղաքացիների մոտ «ուղեղը կախվի»: Որ չհասկանան, թե վոժդն ինչ է անում ու ինչի համար: Նեյրոլինգվիստական ծրագրավորման ցանկացած մասնագետ դա կբնութագրի «շաբլոնի պատռում» եզրույթով, որը նշանակում է հետեւյալը` եթե մարդը տեսնում է ամբողջովին արտասովոր վարքագիծ կամ գործողություն, ապա կարճ կամ համեմատաբար երկար ժամանակով ընկնում է յուրահատուկ տրանսային վիճակի մեջ, երբ մարդուն հեշտ է ներշնչել մի բան, որը սովորական վիճակում կուլ չէր տա: Դե, առավել միամիտներին դեմ են տալիս հերթական «հեղափոխական» հեքիաթը, մյուսներին էլ գցում են վարկածների շրջապտույտի մեջ, թե ինչու վարչապետի աթոռը զբաղեցնողը արեց այս կամ այն խելագար քայլը, կամ հայտարարությունը: Ու այդ շրջապտույտում մարդիկ չեն նկատում, թե ինչպես է իրականացվում սողացող գործընթացը` նույն Սորոսի եւ մի շարք այլ անդրազգային հաստատությունների կողմից Հայաստանում իշխանության ինստիտուցիոնալ գրավումը: Եվ եթե ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք նույն Սորոսը ու այլ կառույցները ավելի շուտ շպիոնօնիկների բուծարան էին եւ փորձում էին լոբբիզմով զբաղվել, սակայն իշխանության բաղկացուցիչ մաս չէին, ապա 2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից հետո նրանք դարձան իշխանության ինստիտուցիոնալ բաղադրիչ: Դատեք ինքներդ` դատարանները սանձարձակ խուլիգանությունից եւ սահմանադրական կարգի հերթական տապալումից ոստիկանները չպաշտպանեցին, իսկ Սորոսի գրասենյակի մոտ քիչ էր մնում Լարիսա Մինասյանի կարգադրությամբ բերվեր ՀՀ ամբողջ ոստիկանությունըԻնչեւէ, եւս մեջբերումներ անենք «Վետո» նախաձեռնությունից.

«ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ

«1.Հայաստանում Սորոսի գրասենյակն ունի շատ ավելի լուրջ նշանակություն, քան պետական բազմաթիվ կառույցներ` այդ թվում դատարանները, Ազգային ժողովը, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները եւ այլն:

2. Այսօր ոստիկանական ավելի մեծաքանակ ուժեր էին բերվել Սորոսի գրասենյակ տանող մուտքը փակելու համար` չթողնելով «ՎԵՏՕ» -ի անդամներին նույնիսկ մոտենալ շենքին, ինչը հերթական անգամ փաստում է, որ Սորոսի գրասենյակի հրահանգով ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ կարող է ծառայեցվել օտարերկրյա գործակալական ցանցի շահերի համար:

ՀԱՎԱՔԱԿԱՆ «ՍՈՐՈՍԻՑ» ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

3. Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» -ը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հետ, ինչի մասին է վկայում այն, որ այդ հիմնադրամի գրասենյակը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանական ուժերի միջոցով: Հերթական անգամ ապացուցվեց, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում զբաղվում է միայն օտարերկրյա տարբեր շահերի սպասարկմամբ եւ որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ՌԱՍԱՆ» ԵՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌԵՖՈՐՄԸ

4. Վերջին մեկ տարում, ունենալով իշխանության կազմում սեփական կադրերին, Սորոսի գործակալները զբաղված են բացառապես օտարերկրյա կասկածելի հիմնադրամների եւ կառույցների շահերի առաջմղմամբ եւ սպասարկմամբ, ինչի արդյունքում նրանք արդեն իրենց են ծառայեցնում ՀՀ իրավական համակարգը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները»:

Եթե դրան ավելացնենք նաեւ, թե ինչպես ամբողջովին սորոսականներին տրվեց «անցումային արդարադատություն» ներդնելը, ինչպես սորոսական սոցապնախարար Զարուհի Բաթոյանը իր գլխավոր անելիքն է համարում ԼԳԲՏ արտոնություններն օրինականացնող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, իսկ կառավարության ներսում շտապ կերպով մշակում են այդ կոնվենցիայից բխող օրինագծերը, եթե ավելացնենք, թե ինչպես 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվեց 2016-ի ապրիլյան պատերազմը հետաքննող քննչական հանձնաժողով, ինչը ադեկվատ փորձագետները գնահատում են բացառապես որպես նվեր Ադրբեջանին եւ բանակը քանդելու գործիք, եթե հավելենք շատ ու շատ այլ բաներ, ապա... Ապա պարզ երեւում է, որ մեր երկիրն օկուպացված է Սորոսի եւ այլ անդրազգային հաստատությունների կողմից, եւ օրըստօրե այդ օկուպացիան խորանում է:

ՍՈՐՈՍՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ԹԻՐԱԽԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ԵՎՐՈՊԱՆ Է

ՈՐՈՇ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԵՐ

Այն, որ սորոսական Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ի միջոցով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մոտեցնում են քրեական պատասխանատվության, դա անզեն աչքով էլ է երեւում: Անշուշտ, Ալենն ամենեւին էլ ափսոս չէ, եւ նրա համար իրոք լացում է Քրեական օրենսգիրքը, բայց հարց է ծագում` այդ ինչպես եղավ, որ նույն Դանիելին փոխանցվեցին բանկային եւ կադաստրային փաստաթղթեր, որոնք եւ ապացուցում են առանձնահատուկ խոշոր չափով ծախսերը եւ  եկամուտները թաքցնելը: Այդպիսի փաստաթղթեր առանց լուրջ լծակների, ոչ ոք չի տրամադրի, առավել եւս, որ այդպիսի փաստաթղթերի արտահոսքը քրեորեն պատժելի է: Այստեղ հետաքրքիրն այլ է` սորոսականները Ալենին ինչ-որ բանի համար պատժո՞ւմ են, թե դրանով եւս մեկ անգամ իրենց դագանակը բարձրացնում են Նիկոլի գլխավերեւում, թե՞ դա լրացուցիչ միջոց է ԱԺ-ով ցանկացած հակազգային աղբ ավելի անցկացնելու համար: Մյուս սորոսամերձ գործընթացը Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումն է ՍԴ անդամի թափուր տեղի համար: Թե ինչքան մութ էջեր կան Վ. Գրիգորյանի կենսագրությունում (այդ թվում` խարդախության մեղադրանքով կալանավորվելը եւ մամուլի հրապարակումները Եվրադատարանում Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին), դա առանձին թեմա է: Բայց հետաքրքրական է, այդ ինչո՞ւ հանկարծ Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ դիմադրելուց հետո հանկարծ «կոտրվեց»: Ի՞նչ է, չի ուզում Նիկոլի եւ սորոսականների հետ առճակատո՞ւմը խորացնել: Ի դեպ, նույն Ալեն Սիմոնյանն ասում է, որ դեռեւս փաստ չէ, որ Վ. Գրիգորյանը ՔՊCC-ի համար ընդունելի է եւ ԱԺ-ում կընտրվի: Բայց փաստը հետեւյալն է` ՍԴ նոր անդամի վերաբերյալ ԱԺ քննարկումները մնացին աշնանային նստաշրջանի փայ: Իսկ մինչ այդ կամ էշը կսատկի, կամ իշատերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА