o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.06.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ամառային այս շաբաթը բացվեց ՔՊCC-ի պատգամավոր, Նիկոլի նախկին խոսնակ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ պատմությամբ: Նա գրում է. «Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման եւ սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը»: Եվ սույն զարմանալի կոնֆլիկտը ծագել է հենց վճարումը կատարելու պահին, իսկ թե ինչ է եղել` բաց թողնենք թրաշամանուկի երկար պատումը եւ մեջբերենք ընդամենն այսքանը. «Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություննր եւ դրսեւորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա եւ այլն»: Այստեղ ամենապաշեցուցիչն այն է, որ դա տեղի է ունենում պատգամավորի հետ: Այդպիսի բան անհնարին էր պատկերացնել նախորդ գումարման Ազգային ժողովների պարագայում, եւ անկախ նրանից` տվյալ պատգամավորը կիրթ քաղաքական գործիչ էր, թե «շմայսանման» մեկը: Հիմա զարմանալիորեն Նիկոլի խունտան այնքան է արժեզրկել պատգամավորի կարգավիճակը, որ կարող են այդ պատգամավորներին գործնականում ոչ ոք չճանաչել:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ուղիղ եթերի «թարմ հետքերով» շատ արագ ճանաչվել էր թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներից մեկը` ՀԱԿ ակտիվիստ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մինչ այդ հայտնի էր իր սկանդալային հայտարարությամբ, որով պահանջում էր քրեական գործ հարուցել Թուրքիայի դրոշը վառողների դեմ: Եվ հիմա նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երկու անգամ` տան եւ աշխատավայրի մոտ, սույն ջահելը քոթակ է կերել: Եվ իհարկե նա, ի ցույց աշխարհի, կապտուկով զարդարված սեփական սֆաթն էր դրել: Դե իհարկե, չենք կարող չմեջբերել հայտնի սովետական ֆիլմը, որ «սովետական միլիցիան դեմ է ծեծին», բայց չենք կարող զարմանքով չհարցադրել: Այ, ոչ բարով-խերով «դուխով» ակտիվիստ, երբ հարձակվում էիր թոռների հետ զբոսնող մարդու վրա, եւ դա անում էիր լրիվ «դուխով», բայց չէի՞ր մտածում, որ գալու է պատասխան տալու պահը: Ինչեւէ, չզարմանաք` հենց ոստիկանությունն է մեղավոր, որ սրան քոթակել են: Ախր, եթե ուղիղ եթերում զազրելի հարձակման փաստով այդ ջահելը կալանավորվեր, ապա հաստատ մեկուսարանում ավելի ապահով կլիներ:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վերջապես մեզ զարմացրեց, որ հայտնվել է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ նոր արձանը, այս անգամ նրա ծննդավայր Իջեւանում: Լավ, ինչքան կարելի է... Համ էլ հիշենք ինչ էր եղել նախորդ արձանին` սկզբում շունը միզեց, հետո` գլուխը պոկեցին, հետո լրիվ ջարդեցին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, թախանձագին հորդորում ենք իջեւանցիներին, որ հանկարծ չկոտրեն իրենց այիբի` Նիկոլի արձանը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА