o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ Է ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԽՈՍՔԵՐՈՎ»

04.06.2019 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԲԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ Է ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԽՈՍՔԵՐՈՎ»

Ովքեր եւ ինչու են փորձում հատկապես վերջին շրջանում սրել Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները: Այս խառը վիճակում ի՞նչ հետեւանքներով է այն հղի: Այս հարցերով դիմեցինք ԼՂ ԱԺ«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՆ:

Ամեն պահ ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական ագրեսիայի դիմել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ. Գևորգ Գևորգյան

Այն, ինչ հատկապես վերջին ժամանակներս կատարվում է համահայկական դաշտում, չի կարող չմտահոգել ու չանհանգստացնել մեզ: Ամենաթողությունը, կարծես թե, հասել է գագաթնակետին, որը բնավ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության եւ խոսքի ազատության հետՈրպես ժողովրդավարական հասարակություն, մենք պետք է ապահովենք ցանկացած քաղաքացու խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Սակայն երբ այդ խոսքը վեր է ածվում սպառնալիքի, հանրային համերաշխության դեմ ուղղված կոչերի, հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է արձագանքի խստագույնս` կանխելով նման երեւույթների ակտիվացումը: Բանը հասել է նրան, որ սոցցանցերում, եւ ոչ միայն, հայը հային պիտակավորում է ամենակեղտոտ խոսքերով, փորձում սեպ խրել մեր միասնության մեջԺամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Որոշ տականքներ իրենց թույլ են տալիս հարձակվել թոռնիկների հետ զբոսնող հայտնի քաղաքական գործչի վրա, անպատվել նրան: Եվ երեւի ուժ գործադրեր այդ խառնամբոխը, եթե չմիջամտեր ոստիկանությունը: Միջամտեց, այո, բայց ոչ մեկն այդ ճիվաղներից պատասխանատվության չենթարկվեց: Նաեւ դա չէ՞ր արդյոք պատճառը, որ ոմն Ջիվան Աբրահամյան ոստիկանների ներկայությամբ սպառնաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ դարձյալ մնաց անպատիժ: Ավելին, այդ անձը ոչ միայն ներողություն չխնդրեց նախագահից, այլեւ հաստատեց իր խոսքերը: Այսպես ու՞ր ենք գնում, արդեն մոռացե՞լ ենք, որ պատերազմը չի ավարտվել, որ ունենք հակառակորդ, որը ծափ է տալիս ու ծիծաղում մեզ վրա ու մեծատառերով գրում` պատերազմ Հայաստանի եւՂարաբաղի միջեւ: Ա՞յս ենք ուզում:

ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

- Լավ, իսկ ի՞նչ նպատակներ են հետապնդում արցախցի-հայաստանցի տարանջատումներ մտցնող անձինք:

- Բոլորին է հայտնի, թե ինչ նպատակով եւ ինչ կարգախոսով է սկսվել ղարաբաղյան շարժումը: Այդ ո՞ր մի հայը չի ուզում, որ օր առաջ դե ֆակտո միացումը վերածվի դե յուրե միացման, վերականգնվի պատմական արդարությունը, Արցախը վերամիավորվի Մայր Հայաստանին: Լավ, արժե՞ այս հարցով շահարկումներ անել, էժանագին դիվիդենտներ փորձել հավաքել, ինչպես դա անում են որոշ քաղաքական ուժեր եւ առանձին անհատներ: Հասկացանք, որ առջեւում ընտրություններ են , քվեներ են պետք, բայց արժե՞ դրա համար կամուրջներ վառել, չէ՞ որ մենք գերխնդիր ունենք` մեր հայրենիքի անվտանգությունը: Պետք չէ ավելի կաթոլիկ ձեւանալ, քան Հռոմի պապը: Ջրբաժաններ դնելու փոխարեն ամեն մեկս պետք է գործ անենք հայրենիքի համար: Մեզ չեն ների մեր զոհված քույրերն ու եղբայրները, դա մեզ չի ների պատմությունը, սթափվենք, հետո կարող է ուշ լինի: Ամոթ է, արհեստական թեմա են սարքել, ծամոն դարձրած շրջանառում են: Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ դավադիր պատերազմ: Հայրենիքը մեզ համար առաջնայինն է, մեր անվտանգության ապահովումը մեզ համար առաջնային է: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Արցախը ազատագրել ենք ազգովի. Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք միասին ենք դա արել: Բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА