ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկիի թիմը կքննարկի Սաակաշվիլիի հետ համագործակցությունը

05.06.2019 11:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկիի թիմը կքննարկի Սաակաշվիլիի հետ համագործակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմի համագործակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ չի բացառվում: Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Ուկրաինայի նորընտիր նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեպանչուկը:

Պորոշենկոն չի բացառել Զելենսկիի կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Սաակաշվիլին միանա Զելենսկիի թիմին, Ստեպանչուկը պատասխանել է՝ «այդ հարցը կքննարկվի»: Վերջինիս խոսքով թիմի ձևավորման գործընթացը դեռ շարունակվում է, հայտնում է Aliq Media-ն:

«Մեր թիմում կներգրավվենք հնարավորինս շատ մարդկանց․ մեր գլխավոր պահանջն է, որ լինեն նոր դեմքեր, նոր գաղափարներով և մոտեցումներով»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է երկրի քաղաքացիությունը։ Սահմանային վերահսկողության ծառայությունից հայտարարել էին, որ հիմքեր չունեն Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելելու, ինչից հետո Սաակաշվիլին նույն օրը տոմս էր գնել, հաջորդ օրն ուղևորվել դեպի Ուկրաինա:

Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստացել է 2015 թվականի մայիսին: 2017 թվականի հուլիսին, երբ քաղաքական գործիչը գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հրաման էր տվել Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА