o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուրաքանչյուր մտածող մարդ անելիք ունի. Արտակ Զաքարյան

05.06.2019 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր մտածող մարդ անելիք ունի. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

– Տարիներ առաջ, 1990-ականների վերջին, մեր տան ընտանեկան միջոցառումներից մեկի ժամանակ, ինչպես վստահ եմ նաև բոլոր ընտանիքներում, սեղանապետը բաժակ էր բարձրացրել արցախյան ազատամարտի հերոսների, կռված տղաների, հերոսական մարտական ուղի անցած հրամանատարների համար: Միջոցառմանը ներկա, հասարակությանը շատ հայտնի բարձրաստիճան զորահրամանատարներից մեկը, թամադայի խոսքին զուգահեռ, ցածր ձայնով ականջիս շշնջաց.
“…հիմա բոլորը գովերգում են ազատամարտն ու հաղթանակները, բայց ժամանակ է գալու արցախյան ազատամարտով անցած և հայտնի դարձած շատերին դատաստանի առաջ են կանգնեցնելու ու պարսավանքի ենթարկեն”:

Ես շանթահարված ու թերահավատ հայացքով նայեցի գեներալին ու ասացի.
“… ոչ մի պատճառ չունեմ այդպես մտածելու, չի կարող նման բան լինել: Մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել այդ հաղթանակի համար, Արցախի ազատության ու միասնական Հայաստանի անվտանգության համար, իսկ բոլոր հրամանատարներն այդ գործում իրենց մեծ լուման ունեն”:

Կարճ դադարից հետո գեներալը բացատրեց միտքը հետևյալ կերպ. 
“… բոլոր նրանք, ում հերոսացնում ենք այսօր, բոլորն էլ շարքային մահկանացուներ են, իրենց մարդկային թերություններով հանդերձ, իսկ մեր ժողովրդին թվում է, թե հերոսները կիսաաստվածներ են ու անթերի: Պատերազմները քաջություն են սիրում և այդ համբավը վաստակած մարդիկ, վաղը պարտվելու կամ վարկաբեկվելու են սովորական ներքաղաքական խաղերում, ներքաշվելու են տարատեսակ տնտեսական գործրաքների մեջ, խուլ դժգոհություններ են առաջացնելու իրենց պաշտոնավարմամբ, ի հայտ են գալու լրատվամիջոցներ, որոնք սիստեմատիկորեն լուրեր են տարածելու նրանց մասին և այլն: Ժողովուրդը փառաբանելով հանդերձ հանդուրժելու է նրանց, իսկ մեկ կամ երկու սերնդափոխությունից հետո, երբ գա “խաղաղության” համար զիջումների գնալու հնարավոր ժամանակը՝ հիշելու են պատերազմում հերոսացածների բոլոր գործած ու չգործած մեղքերը՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը”:

Սեղանապետի միջամտությամբ, մենք ավարտեցինք զրույցը ինձ համար այդ ժամանակ անհավանական թվացող վարկածի շուրջ:

Հետագայում տարբեր դրվագներով միշտ հիշել եմ այդ կարճ առանձնազրույցը, իսկ հիմա կարծես թե տեսնում եմ պատկերն ամբողջականացված:

Աչքներիս առջև փշրվում է հարյուրամյակներ երազած հերոսական հաղթանակի միֆերը: Երեկվա մանկահասակը՝ լեզու առած, լկտի բառապաշարով քննարկում ու քննադատում է նրանց, ովքեր ընդամենը երկու տասնամյակ առաջ հերոսության մարմնավորումներ էին ողջ հայության համար: Նրա՛նց, ում մասին նույն ժողովուրդը լեգենդներ էր հյուսում, նրա՛նց ում կես րոպե տեսնելու համար սփյուռքահայերից շատերը հայրենիք էին գալիս, նրա՛նց ում անունով նորածիններ էին անվանակոչում:

Եվ այս վտանգավոր ու ջլատող տեղեկատվական ու հոգեբանական պայքարում մենք սպանում ենք ինքներս մեզ, մեր “ԵՍ”-ին ու մեր “ՄԵՆՔ”-ին: Բաժանվել ենք անհասկանալի խմբերի, ու ինքներս մեր մեջ պայքարում ենք “աներևույթ թշնամյաց դեմ”: Քաոս հիշեցնող այս անորոշության մեջ, չգիտեմ թե ի՞նչ են շահելու գործող իշխանությունները, բայց իրական թշնամին շահելու է շատ բան:

Պատկերացրեք, թե որքան աղավաղված է քաղաքական դաշտը, երբ քաղաքական ցանկացած խոսք, առանց նույնիսկ մակերեսային վերլուծության անմիջապես գնահատվում է որպես “հեղափոխական” կամ “հակահեղափոխական” հռետորաբանություն: Մի օր “ներքին թշնամին” պառլամենտն է, հաջորդ օրը նախկին ղեկավարները, հետո եկեղեցին, հետո գեներալներն ու սպաները, հետո գյուղապետերը, հետո Արցախը, հետո դատավորները, հետո սորոսականները, հետո հանքատերեր, հետո գործարարները, հետո փնտրվող գործակալները և այսպես շարունակ: Տեսարանների բազմազանությունն ապահովելու համար, առանց խղճի խայթ զգալու, քաղաքական հաշվեհարդարների նպատակով խաղում ենք “մարտի 1-ի”, իսկ շուտով նաև ապրիլյան քառօրյայի զոհերի հարազատների էմոցիաների վրա: Իսկ լրատվամիջոցներն ու սոցցանցերը, մեխանիկորեն, առանց մեկ րոպե անգամ մտածելու, լույսի արագությամբ տարածում են ցանկացած բնույթի ճիշտ և կեղծ տեղեկությունները:

Արտակարգ դեպք Երեւանում. տրոլեյբուսի ձողը պոկվել եւ մխրճվել է մեքենայի մեջ. վարորդը վիրավոր է (ֆոտո)

Կա՞ արդյոք մի ինստիտուտ կամ կառույց, ով հաշվարկել է թե ի՞նչ բարոյա-հոգեմանական վնասների ենք հանգելու բոլորս միասին, այսպես շարունակելով: Իսկ զավեշտն այն է, որ չկա քաղաքական օրակարգ: Իշխանությունների ստեղծած կեղծ քաղաքական օրակարգը դրսևորվում է որպես գործողություն ուղղված ընդդիմությանը, իսկ ընդդիմադիրների “քաղաքական օրակարգը” բնականաբար վերածվում է հասկանալի ինքնապաշտպանության:

Երբեք այնքան կարիք չենք ունեցել մտորելու և մտահոգվելու, որքան այսօր է: ժամանակն է, որ մտավորականությունը, վեր կանգնելով հնարավոր կաշկանդվածությունից ու հաշվենկատությունից, իր ձեռքը վերցնի հանրային խոսափողը:

Վստահ եմ, շատերն են տեսնում, որ հասել ենք արդեն ազգային, ընտանեկան ու քրիստոնեական արժեհամակարգի քայքայմանը: Հասել ենք մի տեղ, որտեղ ծնողի և ուսուցչի համար ամենադժվարինը դարձել է երեխայի դաստիարակությունը, հենց միայն նրա համար, որ հրապարակային խոսքի և գործողությունների անպատժելիությունն ու լկտիաբանությունը զրոյացնում է ցանկացած արժեք ու դաստիարակչական աշխատանք: Դպրոցներում նույնիսկ տրորվում են աշակերտ-ուսուցիչ պատշաճության կանոնները:

Եթե մինչև հիմա իշխանություններին էինք լրջանալու անօգուտ կոչեր անում, ապա հիմա լրջանալու հերթը բոլորինն է, յուրաքանչյուր մտածող մարդ անելիք ունի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА