ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան մնացել է նույն դասարանում` մամուլի ազատության տեսանկյունից. Freedom House

05.06.2019 14:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան մնացել է նույն դասարանում` մամուլի ազատության տեսանկյունից. Freedom House

Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը: Կառույցը նշում է, որ աշխարհը, վերջին 10 տարվա կտրվածքով հետընթաց է ապրել լրատվամիջոցների ազատության տեսանկյունից: Թուրքիան զեկույցում այս տարի ևս տեղ է գտել այն երկրների ցուցակում, որոնք մամուլի ազատության տեսանկյունից «մնացել են նույն դասարանում». հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող 4 երկրներից մեկն է

Զեկույցում նշվում է, որ ոչ միայն ավտորիտար, այլև որոշ ժողովրդավար երկրներում պոպուլիստ առաջնորդները իշխանությունը պահելու համար դիմում են լրատվամիջոցների ճնշման նոր մեթոդների:

2019 թ. զեկույցում Թուրքիան նշվում է որպես «մասամբ ազատ» երկիր: «Այնպիսի երկրներում, որտեղ մամուլը ընկճված վիճակում է, համացանցը մեծ տեղ ունի: 2016 թ. ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում փակվել է 150 լրատվամիջոց, հարյուրավոր լրագրողներ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով ենթարկվել են կեղծ մեղադրանքների: Դրա հետևանքով ԶԼՄ-ներում աշխատողները լցվեցին համացանց»,– նշում է Freedom House-ը:

Որպես օրինակ` նշվում է, որ հայտնի լրագրողներ Ջան Դյունդարը և Յավուզ Բայդարը հարկադրաբար լքել են երկիրը և ստեղծել Ahval և Özgürüz հարթակները:

Ըստ զեկույցի` ապատեղեկատվության մեծ քանակի, քաղաքական բևեռացման հետևանքով նվազել է լրատվամիջոցների նկատմամբ վստահություն, և Թուրքիայում ամեն 4-ից միայն 1-ն է վստահում ԶԼՄ-ներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА