o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է զգոն լինել. Դավիթ Ջամալյան. Տեսանյութ

05.06.2019 15:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետք է զգոն լինել. Դավիթ Ջամալյան. Տեսանյութ

«Ապրիլյան պատերազմից առաջ պետական սահմանը տեսադիտարկման սարքերով հագեցնելու աշխատանքները սկսված էին, եւ անգամ այդ հարվածի ուղղություններում էլ տեղակայված էին տեսադիտարկման սարքեր: Ուղղակի այն ժամանակ հարցը շատ հստակ էր. կար անընդհատ լարվածություն եւ ամեն օր` սկսած 2014թ. օգոստոսից հակառակորդը զգալի ուժեր էր կենտրոնացրել սահմանի մոտ, եւ ամեն օր մենք սպասում էինք հարձակման: Բայց այդ ամեն օրը տեւեց 2.5 տարի»,-«Իրավունք TV»-ի եթերում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, նկատելով.

«Պարոն Քոչարյանը որեւէ գործի ընթացքից անհանգստացած չէ». Պաշտպանը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

- Եվ իհարկե, ամեն անգամ այդ պատրանքը ստեղծելով, թե այսօր են հարվածելու, բայց չհարվածելով, փորձեցին մեր զգոնությունը բթացնել: Անգամ առաջին րոպեներին հրամանատարական տարբեր օղակներում այն տպավորությունն է եղել, թե սա հերթական դիվերսիան է: Սակայն շատ արագ, իրավիճակի սթափ գնահատականի վրա այն ըմբռնումը վրա հասավ, որ այն ավելին է, քան սովորական դիվերսիան, եւ ձեռնարկվեցին ընդհանուր կանխարգելիչ քայլեր` հարվածի հնարավոր ուղղություններում: Ի վերջո, այդ անկանխատեսելիության ֆակտորը հակառակորդն այդպես էլ լիարժեք իր օգտին չկարողացավ օգտագործել եւ, հազիվ մի քանի հարյուր մետր առաջանալով, ձախողվեց հենց առաջնագծում: Ամեն դեպքում, պետք է զգոն լինել:
Մինչդեռ հենց այս պահին, չգիտես որտեղից հայտնվեց Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձաժողովի գաղափարը, որը, կարծում եմ, միանգամայն անտեղի է: Որովհետեւ այն ասվեց մի այնպիսի կոնտեքստում, որ տպավորություն ստեղծվեց, թե այդ մութ ու դավադիր ուժերին հարվածելու ինչ-որ գործիք է դա լինելու: Հատկապես նաեւ հաշվի առնելով, որ մինչ այդ էլ Ապրիլյան պատերազմի թեման քաղաքական շահարկման առարկա է եղել:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА