o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԲՈՒՀԻՑ, ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ Է ԹՈՂԵԼ»

05.06.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ ՀԵՌԱՑԵԼ Է ԲՈՒՀԻՑ, ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ Է ԹՈՂԵԼ»

«Իրավունքի» նախորդ համարում «ՔՊ-ական ռեկտորի օրոք բուհի վիճակը կտրուկ վատացե՞լ է, թե՞ ստվերն է կտրուկ աճել» հրապարակման մեջ անդրադարձել էինք այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան առանցքային բուհերի վճարած հարկերին: Ինչպես ցույց է տալիս ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները, եթե բուհերի հարկային պարտավորություններն անցած տարվա համեմատ հիմնականում մի փոքր աճ ունեն, իսկ ԵՊՀ-ն՝ մոտ եռապատիկ, ապա Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, որի ղեկավարությունը վստահվել է ՔՊ-ական Ռուբեն Հայրապետյանին, անցած տարվա 226 միլիոնի փոխարեն այս տարի վճարել է 128 միլիոն՝ մոտ 100 միլիոնով պակասԻնչո՞ւ է դա տեղի ունեցել: Իհարկե, կարող են ամենատարբեր պատճառները լինել՝ ֆինանսական վիճակի վատթարացումից, եկամուտների պակասելուց, մինչեւ հարկերը թաքցնելը: Պատճառը պարզելու համար նախ դիմեցինք Երեւանի տնտեսագիտական համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեզ խոստացան, որ կկազմակերպեն բուհի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույց, ով մանրամասն կներկայացնի մեր հարցի պատասխանըԻսկ մինչ այդ, Տնտեսագիտական համալսարանին մոտ կանգնած միանգամայն արժանահավատ աղբյուրը, անդրադառնալով հարկերի այդչափ նվազեցման պատճառներին, այս կարծիքը ներկայացրեց. «Պատճառները կարող են տարբեր լինել: Կարող է աշխատավարձերի չափերը կամ աշխատողների թվաքանակը կտրուկ փոխվել, գուցե երկուսը միասին: Այսինքն, պետք է աճեին բուհի ծախսերը, կամ նվազեին եկամուտները, որ նման հետեւանքներ լինեին: Սակայն ֆինանսական խնդիր դժվար թե համալսարանը ունենար, որովհետեւ, երբ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը հեռացել է բուհից, բավականին մեծ ֆինանսական ռեզերվներ է թողել, որը չէր կարող թույլ տալ, որպեսզի բուհը կանգներ ֆինանսական խնդրի առաջ»:

ԵՊՀ-ում նոր պրոռեկտորներ են նշանակվել

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА