o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱ․ Հայկ Մելիքյանն՝ արծաթե մեդալակիր

05.06.2019 22:49 ՍՊՈՐՏ
ԵԱ․ Հայկ Մելիքյանն՝ արծաթե մեդալակիր

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մելիքյանը նվաճեց արծաթե մեդալ։

67 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայկ Մելիքյանը գոտեմարտեց վրացի Գիորգի Շոթաձեի հետ եւ պարտություն կրեց 0։9 հաշվով։

Մինսկ-2019. փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովը

60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սահակ Հովհաննիսյանը, որը 9։0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Միրոսլավ Սոլովիանին։

Մի քանի րոպե հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի նաեւ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Նրա մրցակիցը կլինի մոլդովացի Միհայ Պետիչը։

Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ՝ 9։0 հաշվով հաղթելով բելառուս Ալեքսանդր Պեչուրենկային։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА