ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանի և «Ռեալի» առաջին լուրջ տարաձայնությունը

05.06.2019 22:52 ՍՊՈՐՏ
 Զիդանի և «Ռեալի» առաջին լուրջ տարաձայնությունը

«Ռեալում» մեծ հակասություն է առաջացել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի ղեկավարության միջև:

Խոսքը վերաբերում է կիսապաշտպան ձեռք բերելու հարցին: Ինչպես հայտնում է AS-ը, «Արքայական ակումբի» ղեկավարությունը միջին գծում ցանկանում է տեսնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Ֆլորենտինո Պերեսը լավ հարաբերություններ ունի լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ, բացի դա՝ դանիացու տրանսֆերային արժեքն ավելի ցածր է: «Ռեալում» վստահ են նաև Էրիկսենի կարգապահության հարցում:

Ռոնալդուի մարզաշապիկն առաջին ֆուտբոլային մարզաշապիկն է, որ ես երբևէ ունեցել եմ.Մատեյս դե Լիխտ

Սակայն Զիդանի գլխավոր տրանսֆերային պահանջը Պոգբան է: Ֆրանսիացին պատրաստվում է «նոր Ռեալի» խաղը կառուցել հենց իր համերկրացու շուրջ: Պոգբան, ըստ Զիդանի, հիանալի կկարողանա ղեկավարել դաշտի կենտրոնն ու կստանձնի առաջատարի դերը:

Նշվում է, որ Զիդանն ու ակումբի ղեկավարությունը կքննարկեն այս հարցը, ընդհանուր հայտարարի կգան ու հետո արդեն քայլեր կձեռնարկեն՝ կիսապաշտպան գնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА