o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օբամեյանգը ջնջել է «Արսենալն» ինստագրամի իր էջից

05.06.2019 22:55 ՍՊՈՐՏ
Օբամեյանգը ջնջել է «Արսենալն» ինստագրամի իր էջից

«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգն ինստագրամի իր էջից ջնջել է այն փաստը, որ ինքը լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստն է: Տվյալ պահին հայտնի չէ, թե ինչու է խաղացողը նման բան արել: Տեղեկություն չկա նաև այն մասին, որ գաբոնցու ինստագրամյան էջը կոտրել են, սակայն այս իրողությունը «զինագործների» երկրպագուների մոտ անհանգստություն է առաջացրել:

Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին. «Կախարդական տղան»

Ավելի վաղ անգլիական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, որ Օբամեյանգը շահավետ առաջարկներ է ստացել չինական ակումբների կողմից: 29-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Գուանչժուն» և «Շանհայը»: Նրանք Օբամեյանգին կառաջարկեն շաբաթական 340 հազար եվրո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА