ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանիայում ընտրություններում հաղթել են սոցիալ-դեմոկրատները

06.06.2019 14:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դանիայում ընտրություններում հաղթել են սոցիալ-դեմոկրատները

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո:

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող են քննարկել 2020-ի ընտրություններում երկրի ղեկավարի «միջամտության» հարցը

Ինչպես հայտնում է  TV2 հեռուստաալիքը՝  Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պարտությունն ընտրություններում:

Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից:

Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել է քվեների 23,4 տոկոսը եւ խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» զգալիորեն թուլացրել Է իր դիքերը եւ հավաքել է քվեների 8,8 տոկոսը՝ մոտ 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА