o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարավային Օսիայի նախագահը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին

06.06.2019 21:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հարավային Օսիայի նախագահը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին:

«Դա լեռնային երկիր է, որն ունի քաղաքական առավել մեծ խնդիր, քան Հարավային Օսիան: Այն գտնվում է տնտեսական շրջափակման մեջ: Ադրբեջանը ձգտում է փակել այդ հանրապետության համար բոլոր ուղիները: Միեւնույն ժամանակ, նրանց մոտ գործում է հանքարդյունաբերության խոշոր ձեռնարկությունը, որտեղ պղինձ են արդյունահանում: Միայն այդ ձեռնարկությունից ստացված շահույթը կազմում է մոտ 40 մլն դոլար»,- ասել է Բիբիլովը՝ ամփոփելով Արցախ կատարած այցը, հաղորդում է «Սպուտնիկ Օսիա»-ն:

ԱՄՆ-ի նախագահը հավաստել է Թայվանին 8 մլրդ դոլարի F-16-երի վաճառքի գործարքը

Նա նշել է, որ Արցախին աջակցում են ողջ աշխարհում հարուստ հայերը, որոնք շատ դեպքերում արցախցի չեն:

«Ցավոք, նման մշակույթ մենք չունենք: Մենք միայն ուրախ կլինենք նման օգնությանը»,-ասել է Հարավային Օսիայի նախագահը:

Նա պատմել է, որ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախում Հարավային Օսիայի մշակույթի օրեր եւ Հարավային Օսիայում Արցախի մշակույթի օրեր անցկացնելու շուրջ: Նման համագործակցությունը, նրա խոսքով, կաճի՝ չնայած երկու հանրապետությունների միջեւ հեռավորությանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА