ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Պորտուգալիայի հավաքականում

06.06.2019 23:19 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Շվեյցարիայի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Ռոնալդուն հավաքականի կազմում 88 գոլ է խփել: Այդ ցուցանիշով «Յուվենտուսի» հարձակվողը գործող ֆուտբոլիստների շարքում ամենաարդյունավետն է: Երկրորդ հորիզոնականում Հնդկաստանի հավաքականի հարձակվող Սունիլ Չեթրին է՝ 68 գոլով: Լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին՝ խփած 65 գոլով: 60 գնդակ Բրազիլիայի հավաքականում խփել է Նեյմարը, իսկ 59 գոլի հեղինակ Իսպանիայի ընտրանու կազմում դարձել է Դավիդ Վիլյան:

Ռոնալդուի մարզաշապիկն առաջին ֆուտբոլային մարզաշապիկն է, որ ես երբևէ ունեցել եմ.Մատեյս դե Լիխտ

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն անցկացրել է 157 հանդիպում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА