o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրանք արդեն սրիկայության ակնհայտ դրսեւորումներ էին». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

07.06.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սրանք արդեն սրիկայության ակնհայտ դրսեւորումներ էին». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր կողմից բազմիցս դավադիրների մասին արված հայտարարություններին, նշել է, որ այդ խնդիրն առաջացել է Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների հետ հանդիպումներից հետո: Նա մասնավորապես նշել է, թե Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, ու ներկայացրել Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը, ապա հավելել է. «Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են` ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում` ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ինչ պայմաններում պետք է գնանք առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է` «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում»: Այս եւ փաշինյանական մի շարք այլ ուշագրավ հայտարարությունների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

«ԳՈՒՑԵ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ»

Պարոն Զաքարյան, տպավորություն է, որ Ն. Փաշինյանին մտահոգել է ոչ թե այն, որ իրեն մեղադրում են հողեր հանձնելու մեջ, այլ որ գաղտնի զրույցից հատվածներ են հրապարակվել: Ի՞նչ կասեք այս մասին:

Անկեղծորեն պետք է ասեմ, որ տարօրինակությունները շարունակվում են մեր իշխանության կողմից, եւ այս առումով էլ կարծում եմ` ավելի շատ հարցեր է առաջ բերել վարչապետ Փաշինյանը, քան փորձել է որոշ հարցերի վրա լույս սփռել: Նա նաեւ մի քանի հայտարարություն արեց, թե իբրեւ Արցախում տեղյակ չէին բանակցային գործընթացից: Կարծում եմ` սա իրականությունը չէ, որովհետեւ այն նույնիսկ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Եվ երկրորդ` այն հանգամանքը, որ Արցախում, լինելով անվտանգության եւ խաղաղության պահպանման հենց առաջին պատնեշը, մտահոգված են, բնականաբար, ցանկացած գործողություն, դետալ, խոսք պետք է հասկանալ, թե ինչպիսի արձագանքներ եւ ինչպիսի տրամադրություններ է ստեղծում: Հիմա եթե մեր իշխանությունները փորձում են կարճ ժամանակահատվածի համար ինչ-որ մանիպուլյատիվ գործողություններ անել, ապա երկարաժամկետի համար մտահոգությունները փարատելու փոխարեն, էլ ավելի խորը մտահոգություններ են առաջացնում: Այստեղ պետք է ավելի խորը տեսնել, հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Արցախի կարգավորման հարցի շուրջ, եւ ինչ խնդիրներ ու ծրագրեր ունեն մեր իշխանությունները, որի մասին առ այսօր դեռ հստակ որեւէ հայտարարություն չի արվել, բացի նրանից, որ եթե լինի ինչ-որ տարբերակ, որ իրենք հավանեն, կգան ժողովրդին կասեն` այդ տարբերակի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Սրանք խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում բավականին անորոշ եւ ոչինչ չասող ձեւակերպումներ են:

Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ

Բայց Ն. Փաշինյանը պնդում է, որ ներկայացրել է Արցախի կարգավորման իր տեսլականը, որի հետ համաձայն է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը...

Իսկ ո՞րն է այդ տեսլականը: Ես չեմ լսել, հետեւաբար չեմ կարող որեւէ բան ասել: Գուցե, հենց այդ տեսլականի արդյունքո՞ւմ են մտահոգությունները խորանում, եւ ինչի՞ շուրջ է իր համաձայնությունը տվել Արցախը: Եթե հարցն այն է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ապա, իհարկե, բոլորն էլ պետք է իրենց համաձայնությունը տան եւ տրամաբանորեն այդպես էլ պետք է լինի: Ավելին` մեր իշխանության տարիներին էլ բանակցային մեխերից մեկը հենց դա էր: Հիմնական կարգավորման խնդիրները կամ կարգավորման ճանապարհային քարտեզը, որն այս պահի դրությամբ բանակցային առանցքն է հանդիսանում, որի շուրջ պետք է նաեւ հետագայում արդեն լինեն ավելի դետալացված քննարկումներ եւ բանակցություններ, հենց այդ հիմնական կարգավորման տարբերակն է, որ մինչեւ այսօր մեր իշխանությունները չեն ասում, թե որ տարբերակի շուրջ են նրանք ավելի շատ հակված նստելու բանակցային սեղանի շուրջ:

Նիկոլի որդին բանակի փոխարեն Երեւանո՞ւմ է

«ՀԻՄԱ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ` ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՏԵՂՅԱ՞Կ Է` ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Եթե համարենք, որ Ն. Փաշինյանը ճիշտ էր, եւ Արցախի ղեկավարությունը գոնե լիովին տեղյակ չէր բանակցությունների ընթացքից, այս դեպքում` ըստ Ձեզ, Արցախի իշխանություններն ինչի՞ շուրջ են պարբերաբար հանդիպում եւ խոսում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր իրենց տարածաշրջանային այցերի ժամանակ եղել են Ստեփանակերտում, Արցախի պաշտոնական, օրինական ընտրված իշխանությունների հետ կիսվել են իրենց դիրքորոշումներով, լսել են նաեւ նրանց կարծիքը: Այնպես որ, չեմ կարծում, թե Արցախը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից` առնվազն մեր իշխանության ժամանակ: Հիմա չգիտեմ, թե Արցախի իշխանությունները որքանով են տեղյակ, եւ ընդհանրապես` որեւէ մեկը տեղյա՞կ է` ինչ է կատարվում:

Նիկոլը խիստ ծանր է տարել Վանեցյանի հրաժարականի տեքստը

Վարչապետն անգամ հեգնել է, թե Հայաստանի իշխանության ղեկին եղել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «պարի ընկերը», բայց հարկ չի համարել իրենց տեղյակ պահել, թե բանակցություններում ի՞նչ է կատարվում:

Ես չգիտեմ, թե ում մասին է խոսում Ն. Փաշինյանը, բայց պրոզայիկ զրույցների փոխարեն, ավելի ճիշտ կլինի ասի` ինչ նկատի ունի: Հիմա մենք չպետք է նստենք ու գլխի ընկնենք, թե ինչ  նկատի ուներ վարչապետն իր հեգնական ոճով:

Որ դեպքում վաղաժամ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը

Ինչեւէ, ամեն դեպքում, նա այս կերպ խոսում է Հայաստանի եւ Արցախի այն ղեկավարների մասին, որոնք Արցախյան պատերազմում հաղթանակ են նվիրել նույն Փաշինյանին եւ բոլորիս: Մի տեսակ չե՞ք կարծում, որ ինչ-որ մի արժեքային համակարգ կորցրել ենք:

Ցավալի է տեսնել այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր հասարակության ներսում, որ արժեքները եւ ընդհանուր առմամբ բոլոր տիպի մեր պատկերացումները ամբողջ հասարակության մեջ խառնել ենք իրար: Եվ յուրաքանչյուրն իրեն թույլատրում է, առանց խորանալու, մի փոքր անգամ մտածելու, հրապարակային դատողություններ եւ մեկնաբանություններ անել, այդ թվում` վիրավորելով մարդկանց, ովքեր ամենաթանկն են նվիրել եւ ամենամեծ ծառայությունն են մատուցել պետությանը եւ հասարակությանը առ այսօր մատուցված բոլոր ծառայությունների կողքին: Հիմա չեմ բացառում, որ պատերազմի հերոսները կարող են հետպատերազմյան շրջանում, որպես մահկանացուներ, տարբեր տիպի հասարակական, տնտեսական, քաղաքական խնդիրներում ունենան թերություններ, սխալներ, որոշակի, այսպես ասած, անհամատեղելիություններ իրավական դաշտի հետ եւ այլն, բայց սա չի նշանակում, որ այդ ամբողջը պետք է խառնենք իրար եւ այդ մարդկանց դարձնենք հասարակության համար պարսավանքի առարկա: Սա անթույլատրելի է, նշանակում է, որ ինքներս մեր պայքարը, մեր արժեքները չենք հարգում, շեղվել ենք մեր հիմնական նպատակից: Ինքներս այլեւս հաջորդ սերունդներին փոխանցելու համար չունենք այն առանցքային կայուն արժեքներն ու միավորները, որոնցով սերունդ ենք դաստիարակելու, կարողանալու ենք մարդկանց ի ցույց դնել, թե որն է իրական հերոսությունը, որն է պետության եւ հասարակության համար կարեւորագույն եւ պատասխանատու պահերին մարդկանց կողմից իրականացրած այն ծառայությունները, որի շնորհիվ ազատություն եւ անկախություն ենք ձեռք բերել եւ կարողացել ենք խաղաղություն պարտադրել, միջազգային քաղաքականության մեջ կշիռ եւ դերակատարություն ունենալ: Եթե մարդկանց թվում է, թե սա հենց այնպես է տեղի ունեցել, միայն փողոց փակելով հնարավոր է համաշխարհային քաղաքականության մեջ որոշակի դերակատարություն ստանալ, ուղղակի ծիծաղելի պատկերացում է: Սա անլուրջ է եւ վտանգում է մեր բոլորի անվտանգությունը:

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2. Նիկոլ Փաշինյան

«ՍՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՆՀԱՅՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԷԻՆ»

Ջիվան Աբրահամյան անունով մեկն Ազատության հրապարակում կոչ էր անում Արցախի նախագահի գլխին քարերով հարվածել, նույն հրապարակում ՀՅԴ հայտնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ընտանիքի վրա են հարձակվում: Իսկ այդ ամենում ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում: Ի՞նչ կասեք այս մասին:

Սրանք արդեն սրիկայության ակնհայտ դրսեւորումներ են: Սրանով արդեն փորձում են «խոսքի ազատության» անվան տակ հասարակության մեջ մտցնել խորը պառակտում: Վստահ եմ, որ գոնե իմ շրջապատում, բոլորը խիստ մտահոգված են սրանով: Մենք ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք նայելու մեր միջազգային գործընկերների աչքերին, ո՞վ է մեզ այլեւս հավատալու, որ իրոք մի ժողովուրդ ենք, որը պայքարում է Արցախի անկախության, ինքնիշխանության, ինքնորոշման իրավունքի իրացման համար, որ Արցախում ապրում են մարդիկ, ովքեր ժողովրդավարական ամենամեծ արժեքներին են տիրապետում եւ ժողովրդավարության համար պայքարող երկրներից որեւէ բանով հետ չեն մնում, որ ժողովրդավարական նվաճումներ եւ ինստիտուտներ ունեն: Ն. Փաշինյանը եւ իր շրջապատն այդ ամենը տրորելով` հանուն իրենց նեղ խմբային շահերի գնում են առաջ ու դրան հետեւում են նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հայ հասարակության համար որեւէ քիչ, թե շատ երեւացող ծառայություն չունեն մատուցած կամ որեւէ տեղ իրենց չեն դրսեւորել, որ ասենք` լավ, այս մարդը հանրային խոսք ասելու իրավունք ունի եւ փորձ ունի, քանի որ գիտելիք ունի եւ նաեւ վաստակել է այդ իրավունքը:

Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան

«ՊԵՏՔ ՉԷ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԻ ՏԱԿ ՔԱՐԵՐ ՆԵՏԵԼ»

Վերջերս եք վերադարձել Արցախից: Հետաքրքիր է` այս ամենին ինչպե՞ս են վերաբերվում Արցախում` սկսած նրանից, որ մայիսի 28-ի պետական միջոցառումներին հրավիրված չէր արցախյան ղեկավարությունը, վերջացրած նրանց հասցեին հնչող տարբեր հայտարարություններով:

Բավականին հաճախ եմ լինում այնտեղ եւ, իհարկե, ինձ համար շատ կարեւոր է, թե ինչ է մտածում Արցախի Հանրապետության քաղաքացին` մեր հայրենակիցը: Պետք է ասեմ, որ մտահոգությունները եւ անորոշությունը, որը ստեղծվել է մարդկանց ապագայի նկատմամբ` գնալով ավելի խորանում է: Ժամանակին մարդիկ գիտեին, որ, ինչ էլ լինի, անվտանգության, խաղաղության հարցում հստակ է պայքարը Արցախի ինքնորոշման իրավունքի, հետագայում` Հայաստանի հետ վերամիավորման հնարավորությունների հարցում, ինչը շատ կոնկրետ, հստակ, հետեւողական քայլերով առաջ էր տարվում: Ամեն դեպքում, դրա համար մեծ պայքար է տարվել համաշխարհային հարթակներում, իսկ այսօր մարդիկ նույնիսկ իրենց հարց են տալիս` լավ, մենք ինչի՞ համար ենք պայքարել, ինչի՞ համար ենք գնացել զոհվել, վիրավորվել, կորուստների հետ հաշտվել, ինչի՞ համար ենք մինչեւ այսօր մեր կորսուստների հետ հաշտվում, ինչի՞ համար ենք սերունդներով զրկվել բարեկեցիկ, նորմալ կյանք ունենալուց` հանուն նրա, որ ապրելով մեր հայրենիքում` այսօր հայրենիքի մյուս հատվածից ստանանք ինչ-որ անհասկանալի ազդակնե՞ր: Սա՞ է եղել մեր պայքարի ամբողջ գինը, այս հարցը պարզ մարդիկ տալիս են ինձ բազմաթիվ անգամ:

Ավելի մեծ անհեթեթություն դժվար է մտածել. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին

Դուք ծայրից ծայր գիտեք Արցախը, վերջիվերջո, որտե՞ղ փնտրել, այսպես ասած, դավադիր ուժերին:

Արցախից հեռու, շատ հեռու, ընդհանրապես դրա մասին խոսել նշանակում է կեղծ զրույցներով, կեղծ տեղեկատվություններով նորից հանրային տրամադրությունների մեջ սեպ խրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА