ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆեյք Մուսոլինին (Պարոդիա)

07.06.2019 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ֆեյք Մուսոլինին (Պարոդիա)

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան Kolik Nolik էջի բանաստեղծությունը սևազգեստների որսի մասին

Էս տեսակ էլ բա՞ն կլինի, 
Մեր ո՞ր մեղքով Աստված պատժեց, 
Որ ծնեց նոր Մուսոլինի, 
Բերեց հայի ջանը գցեց:

-Ո՛չ սև գույնի՜ն… էլ չտեսնեեեե՜մ 
Ոչ մի սև շուն, կամ թե կատու, 
Հատ-հատ պատին պիտի ծեփեմ, 
Թե որ խախտվի իմ այս տաբուն:

Սևա՜կ, Սևու՜նց, ով էլ լինի՜, 
Արգելում եմ այդ անունը, 
Փոխեք գույնն էլ ձեր մազերի, 
Կապույտ պիտի լինի գույնը:

Կրոնավոր մեր հայրերին, 
Երդվեցնում եմ սուրբ խաչվառով, 
Որ օրհնության խոսք պիտ ասեն, 
Սոսկ ծաղկավոր բաբչկայով:

Մեկ-մեկ, հատ-հատ քոքից հանեք, 
Սև բողկ լինի, թե սև խաղող, 
Սևապաշտին այան հանեք, 
Ու անցկացրեք ԱԱԾ մաղով…

Շաղ է տալիս փրփուր ու հուր՝ 
-Ծեփե՜լ, փռե՜լ, կախե՜լ, խաչե՜լ… 
…Իսկ հոգեբույժն խորհում է լուռ, 
Թե ե՞րբ պիտի իրեն կանչեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА