o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առանց Մշակույթի նախարարության ստորադասվում է մշակույթը». Արև Սամուելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.06.2019 15:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Առանց Մշակույթի նախարարության ստորադասվում է մշակույթը». Արև Սամուելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն հայտնի է, որ վերամիավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի գծով փոխնախարար է նշանակվել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու, թատերագետ Արա Խզմալյանը, նույն պաշտոնում սպասվում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի նշանակումը: Իսկ թե որքանով էր արդարացված, որպես առանձին գերատեսչություն Մշակույթի նախարարության լուծարումը, «Իրավունքը» հետաքրքրվեց մշակույթի նախկին փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՑ:

Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

- Շատ դժվար հարց եք տալիս, իհարկե, այդպես չեմ կարծում: Ընդհանրապես երեւի թե օբյեկտիվ չեմ կարող լինել` տարբեր պատճառներից ելնելով: Բայց չեմ կարծում, որ եթե Մշակույթի նախարարություն չկա, ուրեմն` մշակույթը կանգ առավ: Պարզապես առանց Մշակույթի նախարարության ստորադասվում է մշակույթը: Եթե նախկինում էլ հեշտ չէր, հիմա ավելի է բյուրոկրատական մեքենան ծանրանալու: Համենայնդեպս, այն նշանակումը, որ եղավ այս վերջին օրերին` փոխնախարար նշանակվեց Արայիկ Խզմալյանը, միայն ուրախացնում է: Շնորհավորում եմ Արա Խզմալյանին, իմ լավ ընկերոջը, եւ հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ կստացվի: Իրականում, աշխատելիս է գալիս լուծումները:

ՊՆ փոխգնդապետն ու նրա հորեղբոր որդին փորձել են «ֆռռացնել» բոլորին, այդ թվում՝ ԶՈւ ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին, փոխնախարարին. «168 ժամ»

- Իսկ ընդհանրապես ինչպե՞ս կբնորոշեք այս ամիսների ընթացքում մշակույթի վիճակը:

- Կրկին սուբյեկտիվ կլինեմ, բայց ընդհանրապես, առաջին հերթին ինձ անձերն են անհանգստացնում, որովհետեւ Մշակույթի նախարարությունում մեծամասամբ աշխատում են շատ կարող աշխատակիցներ, եւ այն կարծիքը, որ եղավ որոշ ժամանակ առաջ, թե այնտեղ սուրճ խմողներ են աշխատում, անգամ հումորի էր վերածվել: Իհարկե, սկզբից մարդիկ վիրավորվել էին, բայց պետք է ասեմ, որ այն աշխատակազմը, որի հետ ես աշխատել եմ, բարձր պրոֆեսիոնալ, լուրջ, համեստ, զուսպ եւ իրենց աշխատանքին նվիրված մարդիկ են, եւ շատ ափսոս կլինի, որ այդ  մարդիկ թողնեն այդ աշխատանքը: Շատերը այս մի քանի ամիսների ընթացքում այլ աշխատանքի են ացել: Շատ կարեւոր է, որ փոխադարձ վստահություն լինի, որովհետեւ մարդիկ տարիներով են հասնում այդ արդյունքի, եւ հենց այնպես հնարավոր չէ գալ ու միանգամից հասնել դրան, դա պարզ չինովնիկական աշխատանք չէ: Մարդիկ ամեն մեկը գիտի իր անելիքը, բոլորը բոլորին ճանաչում են` բոլոր ՊՈԱԿ-ների աշխատակիցներին, եւ հնարավոր է  համակարգված աշխատել: Շատ բաներ, իհարկե, կախված է ղեկավարից, դրա համար հուսով եմ, որ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարները` մշակույթի գծով, կկարողանան հնարավորինս բարձր պահել մշակույթը, դա ծանր եւ շատ լուրջ աշխատանք է, որ հասցնեն հաջորդ սերնդին, որովհետեւ բոլորս էլ աշխատում ենք, որպեսզի բարձր պահենք հայ մշակույթի դրոշը:

«Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն»

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԵԹԵ ԱՅՆ ՉԵՍ ՆԵՐԴՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ»

- Տիկին Սամուելյան, Դուք թանգարանային ոլորտը համակարգող փոխնախարար էիք, այժմ ինչ վիճակում են մեր թանգարանները, եւ ինչ ծրագրեր կային, որ չհասցրիք ավարտին հասցնել:

Նախկին փոխնախարարի հոր գործը նոր ընթացք է ստանում

- Թանգարաններում մենք ունենք մեծ խնդիր, ցավոք, ժամանակին, ամեն ինչ անելով, չկարողացա ավարտին հասցնել որոշ բաներ` դա օրենսդրական բացն է: Մայր օրենքն արդեն ԱԺ էինք ուղարկել, սակայն հետ է կանչվել: Հուսով եմ, որ նոր կառավարությունը կստանձնի եւ ավարտին կհասցնի, որովհետեւ իսկապես առանց օրենքի դժվար է որոշ հարցեր: Չնայած` հրամաններով կարգավորվում են որոշ բաներ: Իսկ ընդհանրապես, բոլոր թանգարանների համար կան մի քանի խնդիրներ` ցուցադրական տարածքների պակասն է, վերջին տեղում չի գրավում նաեւ աշխատավարձերի չափը... Շատ կարեւոր է, որ մշակութային ժառանգությունը դիտարկվի որպես կայուն զարգացման գործոն: Այսօր շատ ենք խոսում զբոսաշրջությունից, իսկ զբոսաշրջություն չի լինում, եթե այն չես ներդնում մշակույթի մեջ, եթե հուշարձան չի վերականգնվում... այդ ամենը շատ փոխկապակցված է: Լիահույս եմ, որ խնդիրները, որոնք կան, հասկանալի կլինեն այսօրվա կառավարիչներին եւ շարունակաբար լուծումներ կգտնվեն:

Արեւիկ Անափիոսյանը հեռանում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

- Հետաքրքիր է, այս մեկ տարվա ընթացքում ինչո՞վ եք զբաղվում:

- Ես կրթությամբ ճարտարապետ եմ եւ շատ սիրել եմ իմ մասնագիտությունը: Մասնավոր գործունեություն եմ ծավալում ինչպես եւ նախկինում` մինչ նախարարությունում աշխատանքի անցնելը: Ինչպես նաեւ շարունակում եմ դասավանդել իմ սիրելի Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` ճարտարապետության տեսության եւ վերականգնման ամբիոնում:

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՄԱՐԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА