o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է. իրազեկում

08.06.2019 20:07 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է. իրազեկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է ներկայացրել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ.

 ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է․ Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է:

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվություան միջոցներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ օրենսդրական պահանջների խախտումներից»:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА