o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորից կոպիտ սխալներ էինք թույլ տալիս.Արմեն Գյուլբուդաղյանց

08.06.2019 23:08 ՍՊՈՐՏ
 Նորից կոպիտ սխալներ էինք թույլ տալիս.Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցըմեկնաբանել է Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (3-0):

- Խաղը լավ դասավորվեց մեզ համար, արագ գոլ խփեցինք, լավ պրեսինգ էինք անում: Փառք Աստծո, լավ ստացվեց: Ճիշտ է, գոլային շատ պահեր ունեցանք, միայն երեք գոլ խփեցինք: Վատ էր միայն այն, որ նորից կոպիտ սխալներ էինք թույլ տալիս, որոնք հակառակորդը չէր ստիպում: Պետք է մյուս խաղերում ուշադիր լինենք:

«Ժամանակն է բերանը փակ պահելու».Չիլիի հավաքականի դարպասապահի կոպիտ պատասխանը Մեսսիին

Մակեդոնիայի խաղում էլ նույնպիսի տրամադրվածությամբ էինք խաղում: Բոսնիայի հետ էլ նվիրվածությամբ խաղացինք, հետո էլ չհասցրինք վերականգնվել: Հենակետայինների հետ կապված խնդիրներ ունեինք: Ճիշտ է, տրամադրվածությունը շատ կարևոր է, Չեմպիոնների լիգայի խաղերն էլ դա են ապացուցում: Բայց պետք է տղաները շուտ վերականգնվեն, և հիմա դա մեր առաջնային խնդիրն է:

Էրիկ Վարդանյանին պատրաստվում եմ հնարավորություն տալ, ես շատ եմ ուզում երիտասարդների տեղ տալ: Էրիկը ծնկի համար գնացել էր Լեհաստան: Եթե Էրիկը նման կերպ շարունակի մարզվի, ապա անպայման խաղալու է: Պետրոս Ավետիսյանի խաղից գոհ եմ, բայց, կարծում եմ, ավելի լավ կարող էր խաղալ:

Երբ վիճակահանություն եղավ, ասացի, որ պետք է խաղից խաղ տրամադրվենք, փորձենք սերնդափոխություն անել, երիտասարդներին տեղ տալ: Հիմա պետք է մտածենք Հունաստանի հավաքականի մասին: Եթե մտածենք խմբի մասին, ավելի դժվար կլինի:

Այո, երկրորդ կեսում կոպիտ սխալներ էինք թույլ տալիս: Գոլային պահեր էլ ունեցանք, բայց սխալները շատ էին: 

Հունաստանի հավաքականի հետ խաղի մասին վերջանական որոշումները կկայացնենք խաղից մեկ օր առաջ:

Կամո Հովհաննիսյանը իր թիմի կազմում վերջին խաղում հանդես եկավ ձախ եզրում ու գոլ խփեց: Այո, ձախ եզրում խնդիրներ ունենք, բայց Կամոն կարողացավ լուծել այդ խնդիրը: Հովհաննես Համբարձումյանը անկյունայինների ժամանակ իջնում էր վերջին պաշտպանի դիրք, քանի որ նրանք արագ հարձակվող ունեին, և մենք փորձում էինք մեր ամենաարագ ֆուտբոլիստներին՝ Հովհաննես Համբարձումյանին և Կամո Հովհաննիսյանին թողնել թիկունքում, որ հակագրոհների ժամանակ հասցնեն:

Բացի Մխիթարյանից էլի լավ ֆուտբոլիստներ ունենք: Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա չեմ կարծում, որ Բոսնիայի դեմ վատ ենք հանդես եկել: Ճիշտ մարտավարություն էր ընտրված, տղաները լավ էին խաղում, գոլային պահեր ունեին: Եթե ունենանք 

 ուժեղ ֆուտբոլիստ, ապա փորձարկումներ, բնական է, չեն լինի, բայց մեր պարագայում պետք են փորձարկումներ, թեկուզ նույն հենակետայինի դիրքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА