ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն կանգնեցրել է Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսը 11-ամյա տղայի համար

09.06.2019 23:51 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն կանգնեցրել է Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսը 11-ամյա տղայի համար

Այսօր՝ հունիսի 9-ին, Պորտուգալիայի հավաքականը «Դրագան» մարզադաշտում կընդունի Հոլանդիայի ընտրանուն Ազգերի լիգայի եզրափակչի շրջանակում: 

Նախախաղային մարզումից հետո ֆուտբոլիստներն ավտոբուսով ուղևորվել են հյուրանոց և Ռոնալդուն պատուհանից նկատել է մի տղայի՝ «Cristiano Ronaldo dame un abrazo» («Կրիշտիանու Ռոնալդու, գրկիր ինձ») գրությամբ պաստառով:

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Ռոնալդուն վարորդին խնդրել է կանգնել, տղային՝ Էդուարդոյին, հրավիրել է ավտոբուսի սրահ ու լուսանկարվել նրա հետ: Երկրպագուն 11 տարեկան է ու պայքարում է արյան քաղցկեղի դեմ:

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА