o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր

10.06.2019 00:41 ՍՊՈՐՏ
Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը նվաճեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի առաջին գավաթակրի տիտղոսը։ Պորտուգալիայի Պորտու քաղաքում անցկացված եզրափակիչում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը մրցեց Ռոնալդ Կումանի ղեկավարած Հոլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Գվարդիոլա. Չէի կարծում, որ Սիլվան կընտելանա Պրեմիեր լիգային

60-րդ րոպեին իսպանական «Վալենսիայի» հարձակվող Գոնսալո Գուեդեշն օգտվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի փոխանցումից եւ գրավեց Յասպես Սիլեսենի («Բարսելոնա») պաշտպանած դարպասը։ 1։0 հաշիվն անփոփոխ մնաց մինչեւ հանդիպման ավարտը։

Հիշեցնենք, որ երրորդ տեղը գրավել էր Անգլիայի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության էր մատնել Շվեյցարիայի թիմին։

Ազգերի լիգա, Ա լիգա, եզրափակիչ

Պորտուգալիա - Հոլանդիա՝ 1։0 (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА