o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆասթֆուդը նպաստում է սննդային ալերգիայի զարգացմանը. հետազոտություն

10.06.2019 18:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ֆասթֆուդը նպաստում է սննդային ալերգիայի զարգացմանը. հետազոտություն

Իտալացիա ալերգաբանները նախազգուշացնում են ֆասթֆուդի օգտագործման վտանգի մասին: ESPGHAN կոնֆերանսի շրջանում փորձագետները նշել են, որ ֆասթֆուդով անընդհատ սնվելը հանգեցնում է օրգանիզմում սննդայի ալերգիայի համար պատասխանատու նյութերի կուտակմանը:

Մաստակը կօգնի ավելի արագ վերականգնվել վիրահատությունից հետո. հետազոտություն

Նեապոլիտանյան համալսարանից Ռոբերտո Կանանին և նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում հետևել են 60 երեխաների առողջական վիճակին: Փորձի մասնակիցներից մի մասն առողջ է եղել, մյուս մասը տառապել է սննդայի ալերգիայով կամ ասթմայով:

Պարզվել է, որ ֆասթֆուդի սիրահարների օրգանիզմում բարձր է եղել այսպես կոչված գլիկավորման վերջնական մթերքների մակարդակը, որոնք կուտակվում են սննդի մեջ ջերմային երկար մշակման դեպքում: Հատկանշական է, որ սննդային ալերգիայով տառապող երեխաները հաճախ են ֆասթֆուդով սնվել:

Իտալացի մասնագետները նշում են, որ ֆասթֆուդի հասցրած վնասն օրգանիզմին կարող է բացատրվել աշխարհում սննդային ալերգիայի բարձր տարածվածությամբ: Հետաքրքիր փաստ՝ տվյալ ալերգիան հաճախ հանդիպում է ֆասթֆուդի տարածվածության բարձր մակարդակ ունեցող երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպայի երկրներ:

Բացի այդ, գլիկավորման վերջնական մթերքները բարձրացնում են ասթմայի զարգացման հավանականությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА