o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ֆեդերացիան չշփոթել այլ ֆեդերացիաների հետ, որոնք չունեն միջազգային ճանաչում». Արսեն Գեւորգյան

10.06.2019 23:02 ՍՊՈՐՏ
«Մեր ֆեդերացիան չշփոթել այլ ֆեդերացիաների հետ, որոնք չունեն միջազգային ճանաչում». Արսեն Գեւորգյան

Երեւանում օրերս կայացավ Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեց 4-ից 36 տարեկան 162 մարզիկ-մարզուհի:

Արսենալը 21-րդ դարի միակ թիմն է, որը 5 և ավելի գոլ է խփել Էնֆիլդում

Մրցաշարն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ մինչեւ 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) եւ 18-ից 36 տարեկաններ։ Առաջնության պատվավոր հյուրերն էին Արցախի հերոս ՀԱՅԿ ՍԵԽԼԻՅԱՆԸ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ Արաբկիրի սպորտդպրոցի տնօրեն ԷԴՎԱՐԴ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ։

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Առաջնությանը խաղարկվեց մոտ 130 մեդալ, այդ թվում՝ պարգեւատրումների արժանացան 4-ից 6 տարեկան մարզիկները։ Ֆեդերացիան նման որոշում էր կայացրել երեխաներին շահագրգռելու համար, որպեսզի ավելի մեծ եռանդով մարզվեն եւ մրցաշարերի մասնակցեն: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով եւ նվերներով:

Օզիլ. Երբ «Արսենալը» պարտվում է, մեղավորը միշտ ես եմ

Թիլերի մրցապայքարում իրենց լավագույնս են դրսեւորել եւ ոսկե մեդալներ են նվաճել ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆԸ (6-7 տարիքային խումբ, դեղին-կանաչ գոտի), ԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԸ (15-17 տարիքային խումբ, սեւ գոտի 1-ին դան), ԳՈՌ ԵՐՈՅԱՆԸ (12-14 տարիքային խումբ, կարմիր-սեւ գոտի)։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցան նաեւ պրոֆեսիոնալ մենամարտեր՝ միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողների մասնակցությամբ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Պրոֆեսիոնալ մենամարտերում հաղթող են դարձել մինչեւ 45 կգ քաշային ՎԼԱԴԻՄԻՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ 12-14 տարիքային խմբում եւ մինչեւ 75 կգ քաշային ԿԱՐԵՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ՝ 16-17 տարիքային խմբում։ Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքով՝ մրցաշարը հաջողված էր «Մեծ աճ ենք գրանցել թե՛ փոքրերի, թե՛ մեծերի շրջանում։ Առաջնության արդյունքներով որոշելու ենք Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնություն եւ հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող կազմը։ Առաջնություններին կմասնակցեն 12 տարեկանից բարձր մարզիկներ։ Բացի այդ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ITF թաեքվոնդոյի պրոֆեսիոնալ մենամարտեր։ Արտերկում մեծ տարածում ունեն դրանք, բայց Հայաստնում առաջին անգամ անցկացվեցին։ Մենք ունենք շատ որակյալ մարզիկներ, ովքեր կարող են միջազգային հարթակներում իրենց ուժերը փորձել։ Այսօրվա մենամարտերի ընթացքում Կարեն Ներսիսիյանը եւ Վլադիմիր Խաչատրյանը լավ արդյունքներ գրանցեցին։ Հենց իրենց էլ կընտրենք, որ Հայաստանը ներկայացնեն միջազգային մրցումներին»։

Հեղինակավոր Goal պարբերականը հեգնել է «Արսենալին» Մխիթարյանի գոլից հետո

Արսեն Գեւորգյանը կոչ արեց նաեւ իր գլխավորած ֆեդերացիան չշփոթել այլ ֆեդերացիաների հետ, որոնք չունեն միջազգային ճանաչում«Մենք ներկայացնում ենք Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան, որն անդամակցում է ITF-ին (International Taekwon-Do Federation, Թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիա), որը հիմնադրված է Չոյ Հոնգ Հիի կողմից, եւ այժմ ղեկավարվում է նրա որդու՝ Չոյ Ջունգ Հուայի կողմից։ Հայտարարում եմ, որ մենք կապ չունենք նմանատիպ անվանումներ ունեցող մյուս ֆեդերացիաների հետ, քանի որ մարդկանց մոտ թյուրըմբռնում կա։ Մենք համագործակցում ենք միայն Հայաստանի HQ ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ, որը Լեւոն Ավագյանն է ներկայացնում եւ Հայաստանի WTF թաեքվոնդոյի ֆեդերացիան ներկայացնող Սամսոն Գրիգորյանի հետ։ Մյուս ֆեդերացիաների հետ մենք որեւէ կապ չունենք»։

92 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА