o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

11.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

Եվ այսպես, պահանջվեց ընդամենը 13 ամիս, որպեսզի երկրում կրկին իրավիճակ փոխվի: Ընդհանրապես 13 թիվը համարվում է անցման թիվ, իսկ դժբախտ թիվ է դառնում նրանց համար, ովքեր անցումը չպետք է հաղթահարեն: Իսկ անցումը չհաղթահարելու բոլոր շանսերն ունի իշխող կուսակցությունը` ՔՊCC-ը: Այս կիրակի 23 համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում ՔՊCC-ի որեւէ աննշան ներկայացուցիչ գտնելու համար պետք է մանրազնին փնտրես ամբողջ լրատվահոսքով մեկ:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Այսպես, Նիկոլը ու վերջինիս մի շարք քարոզչամիջոցներ դա «կսկծու փառք Աստծու» տարբերակով հռչակում են որպես հեղափոխության եւ ժողովրդավարության հաղթանակ, բայց, օրինակ, մարզպետ Ռոմանոսը դառնաղետ գանգատվում է. «Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է եւ ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել»: Մարդու ծիծաղն է գալիս` դա նույնիսկ ոչ թե ԲՀԿ-ի, այլ պատգամավոր դարձած ծառուկյանական թիկնապահի հաղթանակն է հռչակում: Բա ասում եք` նոր Հայաստան է, բա ասում եք` կոռուպցիոն կլանային համակարգը ջախջախված է, բա ասում եք... Բայց ավելի շուտ պարզապես ձեր վարկանիշն է զրոյական նիշին շատ մոտիկ, վատնել եք վստահության ամբողջ պաշարը: Համ էլ, երբ որեւէ հայ մարդ (հուսանք, որ պարոն մարզպետը հայ է) խոսում է «բարոյական հաղթանակի» մասին, ապա ողջամիտ մարդկանց ծիծաղն է գալիսԴե, իսկ հիմա հեղափոխության արմատական կողմնակից, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի` դաժանագույն գնահատականը. «Անիմաստ է կարծելը, թե իշխող ուժը դասեր է քաղելու Աբովյանի իր խայտառակ պարտությունից: Նրանք դա ներկայացնելու են որպես իրենց հաստատած ժողովրդավարության հաղթանակ` հետեւաբար եւ սեփական հաղթանակ: Հայոց պատմության մեջ ընդունված եւ հաղթանակ համարվող մի բան, որ միայն բարոյական, բայց ոչ գործնական դաշտում է նվաճում»: Քաղաքագետը նաեւ արձանագրում է. «Իրականում այս իշխանական ուժը, ինչպես որ զգուշացնում էինք նախկինում` քաղում է իր տգիտության եւ հանցավոր անգործության պտուղները»: Դե, իսկ եզրակացությունն ընդհանրապես ոչնչացնող է. «Չկա նոր Հայաստան: Կա քաղաքականապես տգետ, մեծամիտ ու կուրացած իշխանություն, որ սեփական փլատակների տակ թաղելու է նաեւ Նոր Հայաստանի բոլոր հույսերը: Գնացքն այլեւս գնացել է: Հեղափոխություն չի եղել եւ այլեւս չի լինելու»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Եվ իրոք, հեղափոխություն ոչ եղել է, ոչ էլ լինելու է:

 

37 ԹՎԱԿԱՆ` ՆԻԿՈԼԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը իրավացիորեն նկատում է. «Դու խոսիր Ալիեւի կիրթ լինելուց ու պատերին ծեփելուց, բայց ոչ` ժողովրդավարությունից: Նիկոլ Փաշինյանին մեկը չկա՞ ասի, որ բավական է խոսես ժողովրդավարությունից: Ինքն ո՞ւր, ժողովրդավարությունն ո՞ւր: Ինքը կարող է խոսել գաղտնալսումից, մարդ բռնելուց, օտարերկրյա գործակալներից, դավադիր ուժերից, եւ վերջապես Ալիեւի կիրթ ու նորմալ լինելուց: Թե չէ, դրել է ժողովրդավարության հաղթանակ: Դու կուլտուրական բռնապետ ու դիկտատոր մարդ ես, բա քեզ սազո՞ւմ է ժողովրդավարությունը»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Իրոք որ, «կիրթ Ալիեւի» թեման պետք է հոգեհարազատ լինի Նիկոլի համար: Առավել եւս, որ ադրբեջանական մամուլը խանդավառված է գեներալ Արթուր Աղաբեկյանի հրաժարականով ու գեներալ Վիտալի Բալասանյանի հրաժարականի սպասումով եւ ողողված է «Փաշինյան բիզիմդիր» (Փաշինյանը մերն է) ոճի հոդվածներովԻնչ վերաբերում է «կուլտուրական բռնապետ եւ դիկտատոր» լինելուն, ապա փորձառու ՀՀԿ-ականը այնքան էլ կատակ չի անում: Ահուսարսափ հաստատելու փորձ արվում է: Զորօրինակ, բացարձակ իռացիոնալ հրամանքը Օսիպյանին եւ Վանեցյանին` տեղորոշելու «սեւազգեստներին», նրանց «վնասազերծելու» եւ «ծաղկավոր բաբչկա կապելու» վերաբերյալ: Դա առաջին հայացքից է իդիոտիզմ, իսկ իրականում ինչքան անհեթեթ լինի իրավապահներին տրված հրամանը, այնքան ավելի հեշտ է ահուսարսափ հաստատելԵվ իրոք, սկսեցին «ասֆալտին փռել» պատահական սեւազգեստների, բայց, օրինակ, Ֆեյսբուքում սեւազգեստ նկարներով քաղաքականապես ակտիվ անձանցից ոստիկանները հիմնականում հեռու են մնում: Դե հասկանալի է` պատահական անցորդների դեպքում քիչ է հավանականությունը, որ մարդիկ սեփական ոտնահարված իրավունքը կպաշտպանեն եւ պրոբլեմների առջեւ կկանգնեցնեն ապօրինի հրահանգ կատարող ոստիկաններին: Բայց, այնուամենայնիվ, նաեւ ցուցադրական գործողություն կատարվեց հանրությանը հայտնի մարդու նկատմամբ` վեց ոստիկանով վայրագ ներխուժում կատարելով ձերբակալեցին եւ ձեռնաշղթաներով տարան «Ադեկվադ» նախաձեռնության առաջին դեմքին` Արթուր Դանիելյանին: Ճիշտ այդպես էին ռեպրեսիաները սկսում 1937-ի ԽՍՀՄ-ում: Մեթոդաբանությունը նույնն է, պարզապես թերուս լրագրող Նիկոլը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք ուներ թերուս տերտեր Ստալինը: Համ էլ Ստալինի օրոք չկային սոցիալական ցանցեր եւ «խելացի հեռախոսներ», այսինքն` չկար անհրաժեշտ տեխնիկական միջոցն ու համապատասխան մշակույթը, ասենք` հաշված րոպեներում ՆԿՎԴ-ի բակ հարյուրավոր ցուցարարներ լցնելու: Ու հենց այդ տարբերության պատճառով է, որ հանրությունը Նիկոլի այդ «բզիկներից» ոչ թե վախենում է, այլ` վրդովվում եւ գազազում: Ի դեպ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ պնդում է, որ «սեւի ու սպիտակի» բաժանման քաղաքական տեխնոլոգիան մեր թավշիստների պարագայում արդեն սպառել է իր հնարավորությունները, իսկ շատ շուտով աշխատելու է հենց Նիկոլի ու նիկոլականների դեմ:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ԲԱՅՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

Ամենավտանգավորը, անշուշտ, թավշիստների ոտնձգություններն են` ընդդեմ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, գումարած դրան` նաեւ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը ՀՀՇ-ական քյառթու ինկվիզիտոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, որի գլխավոր խնդիրը, թերեւս, բանակի գլխատումն է, քանզի դեզերտիրներից բաղկացած թավշյա իշխանությունը ահավոր վախենում է մարտական հրամկազմից: Եվ այդ պատճառով օդուջրի պես կարիք ունի մի կեղտ պեղելու սպաների վրա եւ «գլխներին սարքելու»: Բայց նիկոլական քարոզչամեքենան այդ հանձնաժողովը փորձում է ներկայացնել որպես «ռուսներին ճնշելու» գործիք: Իբր թե` հանձնաժողովը կհայտնաբերի ապացույցներ, որ ռուսներն են թաքուն հրահրել ապրիլյան պատերազմը: Իհարկե, ողջամիտ մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչպես է Փաշինյանը շողոքորթում Պուտինին, պարզապես ծիծաղում են այդ հեքիաթի վրա: Իսկ «ռուսներին ճնշելը» համացանցում ստացավ շատ ծիծաղելի եւ զավեշտալի տեսք: Այսպես, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում դրեց մի մեջբերում Նիկոլ Փաշինյանի սանկտպետերբուրգյան խոսքից: Եվ դրան հետեւեց նիկոլական ֆեյքերի բանակի հարձակումը, ովքեր Զախարովային մեղադրում էին ՀՀ վարչապետին ձեռք առնելու մեջ եւ պահանջում ներողություն խնդրել ե՛ւ Նիկոլից, ե՛ւ հայ ժողովրդից: Բայց եթե սեփական քարոզիչները իրենց վոժդի խոսքի մեջբերումն ընկալում են որպես ձեռառնոցի եւ ծաղր, ուրեմն Նիկոլի գործերը իրոք աննախանձելի են: Բայց քարոզիչները բացի գոյություն չունեցող ծաղրից, նաեւ պեղեցին «նախկին իշխանությունների» հիբրիդային պատերազմ` ընդդեմ Հայաստանի, որի հետ իրենք նույնացնում են իրենց գարշելի թավշյա ռեժիմը. «Վարչապետ Փաշինյանի` «սեւ հագուստներով» կազմակերպված խմբերի գործունեության մասին հայտնի հայտարարությանը նրա քաղաքական ընդդիմախոսները պատասխանեցին հերթական ֆլեշ-մոբով. սկսեցին սոցկայքերում սեւ հագուստներով լուսանկարներ հրապարակել` համապատասխան մեկնաբանություններով: Սա բավականին հայտնի հնարք է. ձեւացնել, թե իբր չեն հասկանում` խոսքն ինչի մասին է, անլրջացնել թեման ու դրանով իսկ քողարկել իրականությունը: Մինչդեռ վարչապետի բուն ասելիքն ու ելույթի ամենակարեւոր հատվածն իհարկե սեւ հագուստը չէր, ամենակարեւոր միտքն այն էր, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում»:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

Սա մեջբերում էր ՔՊCC-ի եւ Փաշինյանի ընտանիքի օրգան «Հայկական ժամանակից», որն ունի, ի դեպ, բավականին զվարճացնող վերջաբան. «Իսկ հասարակությունն ընդամենը պիտի հասկանա, որ սոցկայքերում անմեղ հայացքներով ու սեւ շապիկներով լուսանկարներ հրապարակելն ընդամենը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է: Եթե անգամ դրա մասնակիցներից շատերը գլխի չեն ընկնում, թե իրականում ինչի են մասնակցում»: Դե ինչ, չմեռանք` «հիբրիդային պատերազմի» մասնակից էլ դառանք: Այնպես որ, սեւազգեստ ողջույնով`

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА