o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.06.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, երբեմնի պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Եվ որպեսզի պարզ լինի, թե որ Հակոբ Հակոբյանն է` նշենք նրա մականունը` Լեդի Հակոբ: Թե ինչքան կրիմինալ պատմություններ են ժամանակին պտտվել նրա շուրջ` դա հարցի այլ կողմն է, սակայն այս կերպարանքին այդպես էլ չկարողացանք մոռացության մատնել: Ինքն իր մասին զարմանալիորեն հիշեցրեց` հնչեցնելով բազում սպանությունների սպառնալիք. «Վարչապետը պարտադիր պետք է քայլեր ձեռնարկի: Իրենք չեն կարող ոչ մի հաջողություն ունենալ: Իրենց բոլոր գործողությունները դատապարտված են անհաջողության: Իսկ եթե ուժային կառույցները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, հաստատ համոզված եմ` ժողովրդի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր դրանց պարզապես կգտնեն ու կսատկացնեն: Իրենք իրենցից մի բան չեն ներկայացնում: Ես վստահ եմ` եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»: Դե ինչ, կարծում եք ձեռնաշղթաներով ոստիկան նրա հետեւից եկա՞վ: Մի ծիծաղեցրեք, նա ընդդիմադիր չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ անցնենք ներկայիս պատգամավորներին: Այսպես, ՔՊCC-ի պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ, ով իր իսկ խոսքով «ձեւական» էր անդամակցում ՀՀԿ-ին, որոշել էր գումարել մամուլի ասուլիս «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակի» թեմայով: Այսինքն` մարդը սրտանց ուզում էր գովաբանել Հարկային օրենսգիրքը, բայց արի ու տես, լրագրողները նրան բանի տեղ չդրեցին եւ հայտարարված ասուլիսին ներկայացել էր ընդամենը մեկ լրագրող: Դե ինչ, ՔՊCC-ի պատգամավորների զգալի մասն այնքան անհետաքրքիր են, որ լրագրողները պարզապես խնայում են սեփական ընթերցողների նյարդերը եւ այդ գորշ կերպարներին չեն ներկայացնում: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ ՔՊCC-ի անդամակցությունը կարող է բացասաբար ազդել եւ բանականության վրա: Այսպես, իշխող խմբակցության պատգամավոր ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ ոչ ավել-ոչ պակաս իր ֆեյսբուքյան էջում ընդդիմադիրներին անվանել է «համբալներ»: Ժամանակին նա լուրջ կառույցի մամլո խոսնակ էր, իսկ հիմա իր բառապաշարով, զարմանալիորեն, չի տարբերվում հռչակավոր Շմայսից:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆՆ էլ վերջապես մի թեթեւ բացատրեց իր հրաժարականի պատճառը: «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով եւ ոչ միայն մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել` ներկայացնել հրաժարականի դիմում»,- ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ  գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Ինչքան էլ զարմանալի լինի, նրա ասած ճշմարտություն է, մարդը պարզապես չբացեց փակագծերը: Իսկ փակագծերն այն է, որ հենց Արդարադատության նախարարության ոլորտում առաջիկայում սպասվում է նախագծերի մշակում, որոնք տեղով հակասահմանադրական հանցագործություն են` ե՛ւ վետտինգ կոչեցյալը, ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիայից բխող օրենքները: Այնպես որ, մարդը ճիշտ ժամանակին «թռավ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА