o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու էր Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնվել հայ-թուրքական սահմանին (Տեսանյութ)

11.06.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Ինչու էր Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնվել հայ-թուրքական սահմանին (Տեսանյութ)

Մինչ Հայաստանում եւ Արցախում ամենաբարձր մակարդակով փնտրում են դավադիրներ, փորձում սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում, սահմանին ակտիվ գործողություններ են տեղի ունենում: Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր կամփոփեն «Անխախտ եղբայրություն» խորագրով համատեղ զորավարժությունները Նախիջեւանում: Իսկ զորավարժությունների ընթացքում տեղի ունեցան ոչ միայն զինտեխնիկայի կուտակում սահմանին, այլեւ ուշագրավ այցեր եւ հայտարարություններ: Այսպիսով` Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին վերջերս այցելել է հայ-թուրքական սահման, եղել է սահմանապահ հենակետերում: Այս, ինչպես նաեւ սահմանին քրդերի դերակատարության վերաբերյալ «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական եւ իրավապաշտպան ՀԿ նախագահ, թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

​​​​​​​Ինչու է ԱԺ փոխնախագահը հանդիպել որսորդների հետ

Նախ նշեմ, որ քրդերը, թերեւս վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանի եւ հայերի համար դարձել են աջակիցներ, սա գիտակցում են նաեւ թուրքական եւ ադրբեջանական հանրապետությունները: Եվ սա է հենց պատճառը, որ այսօրվա դրությամբ` փորձում են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին` Իգդիրի, Կարսի նահանգներում քրդաբնակից դարձնել ադրբեջանաբնակ: Մասնավորապես դրանք բնակեցնելով Նախիջեւանի ադրբեջանցիներով, այսինքն` փորձում են կտրել հայերին եւ քրդերին անմիջական կապից, որպեսզի հետագայում ենթադրյալ որեւէ գործողության չդիմեն` ընդդեմ երրորդ պետության, տվյալ դեպքում` Թուրքիայի կամ Ադրբեջանի: Իրականում թուրքերի եւ ադրբեջանցիների այս զորավարժությունների ընթացքում Իրանի եւ Հայաստանի հետ սահմանակից հատվածներում է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարին: Նա եղել է Իրանի հետ սահմանի այն հատվածում, որն ընդգրկում է 5-րդ սահմանային հենակետի պահպանության տիրույթը: Այնտեղ նա որոշ շեշտադրումներ է արել, որոնք ենթադրել են տալիս, թե նրանք ինչպիսի «վախեր» ունեն քրդերից եւ հետագայում` հայերից: Սահմանապահների հետ հանդիպման ժամանակ նա ասել է« որ Իրանի կողմից ունեն ահաբեկչական տարրերի մուտքի վտանգ« ինչպես նաեւ կա անօրինական միգրանտների, այսպես ասած, հոսք: Նա Հայաստանի հետ սահմանին եւս ցուցումներ է տվել եւ անձնական զրույցներում նշել, որ չնայած այն կողմը լավ են պահում սահմանը` նկատի ունենալով ռուսներին, բայցեւ այնպես պետք է զգոն լինենք եւ թույլ չտանք որեւէ գործողություներ այստեղ տեղի ունենան: Սա նշանակում է, որ թուրքերը եւ ադրբեջանցիները շատ լավ գիտակցում են, որ չի բացառվում հայերի եւ քրդերի որոշակի ժամանակահատվածում համատեղ համագործակցությունից, բարեկամությունից ինչ-որ ծրագրերի իրականացում:

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА