ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

12.06.2019 11:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 11-ին ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ:

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է փոխշահավետ համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և համահայկական նշանակության հարցերի առաջմղման գործում սփյուռքի դերին:

Հայկազյան համալսարանի ուսանողները Արցախի արտաքին գործերի նախարարության գրադարանին են նվիրել պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերող գրքեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА