ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացին հարսից ուզում է բնակարան խլել եւ այդ գործընթացի մեջ փորձում է ներքաշել համայնքապետարանին, ինչը անընդունելի է մեզ համար.Համայնքապետը պարզաբանում է

12.06.2019 12:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացին հարսից ուզում է բնակարան խլել եւ այդ գործընթացի մեջ փորձում է ներքաշել համայնքապետարանին, ինչը անընդունելի է մեզ համար.Համայնքապետը պարզաբանում է

Վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի համայնքապետ Սարգիս Մարգարյանը: Անգամ եղավ հետեւյալ վերատառությամբ հրապարակումը. «Լեռնագոգի համայնքապետը հայհոյել եւ հարվածե՞լ է քաղաքացուն»: Իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու է համայնքապետը հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում եւ այլ մանրամասներ փորձեցինք պարզել անձամբ համայնքապետ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ, ով, ի դեպ, մեծ հարգանք ու վստահություն է  վայելում համագյուղացիների շրջանում:

Համայնքապետից նախ խնդրեցինք պարզաբանում վերոհիշյալ հրապարակման վերաբերյալ, ով նկատեց.

Խորհրդային Միության փլուզումը փրկել է Երկրի մթնոլորտը․ գիտնականներ

- Քաղաքացու ներկայացրած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը բառիս բուն իմաստով: Որեւէ ծեծի դրվագ գոյություն չունի: Իսկ, թե ինչի մասին խոսքը, հիմա բացատրեմ: Նախ նշեմ, որ ես գտնվում եմ արձակուրդում, որը ձեւակերպվել է մայիսի 28-ին, իսկ քաղաքացին առաջին անգամ ինձ դիմել է մայիսի 29-ին: Վերջինիս ինձ զանգահարել է հեռախոսով, ես պատասխանել եմ, որ եթե համայնքապետարանի հետ կապված խնդիր կա` կարող է դիմել համայնքապետարան: Վերջինս պնդեց, որ ցանկություն ունի անձամբ ինձ հետ խոսել, վերջինիս պատասխանել եմ, որ այդ դեպքում կարող եմ վաղը իր հետ հանդիպել: Հաջորդ օրը կրկին զանգահարել է տվյալ քաղաքացին եւ կրկին հանդիպում խնդրել ինձ հետ, ասելով, որ խնդիրը կապված է գյուղապետարանի հետ: Նրան տուն եմ հրավիրել, քանի որ տանն էի: Ես բակում թոռնիկիս հետ զբոսնում էին, քաղաքացին եկավ եւ հնչեցրեց մի խնդիր, որի մասին ես տեղյակ էի: Ես նրան մի անգամ էլ ասացի, որ այդ հարցերով համայնքապետը չի զբաղվում, որ այդ հարցերով զբաղվում է դատարանը: Խոսքը գնում է իր հարսի մասին, մի կնոջ, ով բոլորովին վերջերս վթարից կորցրեց ամուսնուն` տվյալ քաղաքացու հարազատ եղբորը եւ իր երեք զավականերին: Այդ հարսից ինքը ուզում բնակարան խլել եւ այդ գործընթացի մեջ փորձում է ներքաշել համայնքապետարանին, ինչը անընդունելի է մեզ համար:

Ես նրան շատ նորմալ բացատրեցին, որ դա մեր գործառույթը չի, եւ խնդրեցի հեռանա իմ բակից: Սակայն վերջինս` իմ իսկ բակում մատ թափ տվեց վրաս ասելով. «Դու դեռ քեզ կտեսնես», «Դու շատ պստիկ ես, որ ինձ ասես ինչ անեմ» եւ նմանատիպ այլ բաներ: Երեխային տվեցի տան անդամներին, նստեցի մեքենան ու խնդրեցի, որ իր զրույցը շարունակի ուրիշ տեղ: Իհարկե, ինքը չքշեց, որ ուրիշ տեղ զրույցը շարունակի, ես էլ վիրավորել, գորգոռացել եմ եւ ասել` դավայ էստեղից: Էսքան բան, որի մասին մանրամասն բացատրություն եմ տվել նաեւ Ոստիկանությունում:

- Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացել, հնարավո՞ր է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են Ձեր անվան շուրջ միտումնավոր աղմուկ բարձրացնել:

- Չեմ կարծում, ուղղակի մարդիկ կան, որ այդ քաղաքացուն չեն ճանաչում եւ նա իր պատմածը ներկայացրել որպես իրողություն, մարդիկ էլ արձագանքել են, ես այդ գրողներին էլ եմ հասկանում: Իրողությունը կպարզի քննությունը, քանի որ արդեն իսկ նյութեր են նախապատրասվում:

- Վեճից հետո հանդիպե՞լ եք միմյանց:

-Ոչ, այդ քաղաքացին այդ երկու օրն է եղել գյուղում: Աղմուկը բարձրացրել է եւ գնացել երկիրց: Ինքը քսան տարի եւ ավել մեր համայնքում չի բնակվում, Գերմանիայի քաղաքացի է: Այստեղ որեւէ ազգական չունի, ընդամենը ուզում է հարսից խլի բնակարանը, այդքանը:

ՎԵՐՋԻՆ 8 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԶՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ

- Պարոն Մարգարյան նաեւ մամուլում գրվեց, որ Դուք Ձեր կնոջը` առանց համապատասխան կրթության ձեւակերպել եք, որպես մանկարապարտեզի տնօրեն: Կխնդրեինք նաեւ այդ թեմայով հստակ պարզաբանում:

- Լեռնագոգում առհասարակ մանկապարտեզ չկար, զրոյից բարերարների օգնությամբ կառուցել եւ 2009 գործարկել ենք մանկապարտեզը: Սակայն մանկապարտեզը ստեղծվել է 2008թվականից: Այն ժամանակ մեզ մոտ մասնագետների կարիք էլ կար, երեխաների թիվն էլ շատ քիչ էր: Երբ խնդիր առաջացավ նշանակելու որեւէ տնօրեն` նպատակահարմար գտանք նշանակել կնոջս: Այդ տարիներին նմանատիպ խնդիր գոյություն չի ունեցել: ՏԻՄ օրենքով որեւէ հստակ պահանջ չկար բարձրագույն կրթության համար: Այսօր էլ չկա: Մենք առաջնորդվում ենք բացառապես ՏԻՄ օրենքով: 2014թվականին եղել է նախարարի հրաման, որում ասվում է, որ նախակրթական հաստատությունների տնօրենները պետք է լինեն բարձրագույն կրթությամբ: Բայց այնտեղ էլ օրենքը հստակ չի առանձնացնում, ամեն դեպքում մենք այն ժամանակ գնացել ենք տեղեկանք ենք բերել համալսարանից, որ ինքը 5-րդ ավարտական կուրսի շրջանավարտ է:  Պետք է ասեմ, որ մինչ մանկապարտեզի գործարկելը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով, ինչպես նաեւ ԿԳՆ-ի աջակցությամբ իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, ամեն տարի ` երեք ամիս:  Եվ այդպես տասը տարի մինչեւ հիմա, ունեցել է համապատասխան մասնագիտական որակավորում:  Իսկ տաս տարի եւ ավել նույն մասնագիտությամբ աշխատելը համարվում է մասնագիտական որակավորում: Ավելին ասեմ Վերստուգիչ պալատը ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի գտել, դրանից առաջ եւ հետո էլ մարզպետարանի կողմից եւս որեւէ անգամ դա որպես խախտում չի դիտարկվել:Հիմա մենք հասկանալով իրավիճակը դիմում գրեցինք եւ ազատվեց աշխատանքից: Մենք կառչած չենք այդ աշխատանքից:

Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը

Բայց ցավալին այն է, որ որեւէ մեկին չի հետաքրքրում ինչպես է աշխատել այդ մանկապարտեզը: տասը տարվա մեջ մի խնդիր չի արձանագրվել: Տնօրենը, դասվարը կամ խոհարարը միմյանցից չեն տարանջատվում: Բոլորը անում են բոլոր գործառույթները անխտիր:  Վերջին 8 տարիների ընթաքում մարզում մշտապես լավագույն մանկապարտեզն է ճանաչվել: Նշեմ նաեւ, որ մանկապարտեզը գրեթե ամբողջ տարին` 9-11 ամիս գործում է:

Սա է ցավալին, որ առանց ուսումնասիրելու, առանց ինչ-որ հստակ բաների աղմուկ են բարձրացնում: Թե չէ մենք կառչած չենք այդ աշխատանքից վստահեցնում եմ Ձեզ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА