o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեւ հումոր» Դավիթ Սարգսյանից. «Հատուկ զորքերի սեւ դիմակները փոխարինել գունավոր զուգագուլպաներով»

12.06.2019 12:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սեւ հումոր» Դավիթ Սարգսյանից. «Հատուկ զորքերի սեւ դիմակները փոխարինել գունավոր զուգագուլպաներով»

Վերջին օրերին մեր երկրում սեւ գույնի հանդեպ կառավարության ղեկավարի կողմից  հակակրելի կոչերին հետեւցին մի քանի ձերբակալություններ: Այդ ամենը արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ մտորելու առիթ տվեց, ինչպես ինքն է ասում` մեր սեւ սրտի եւ ոմանց գույնզգույն երազանքների մոտիվներով. «Ըստ Օդ բռնաբարող բամբասանքի` սեւ գույնն այլեւս անընդունելի, անթույլատրելի, քրեորեն պատժելի է մեր իրականության մեջ, որպես պետական դավաճանության, հակահեղափոխականության, տարատեսակ ահաբեկչական գործողությունների խթան ու հանցանշան, մեր բոլոր ձախողումների եւ դժբախտությունների պատճառ, հետեւաբար, քանի դեռ օրինապաշտպանները ջոկատայիններից չեն տրոհվել տխրահռչակ ԵՌՅԱԿՆԵՐԻ, առաջարկվում է շուտափույթ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ»:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

ՍԵՎԸ ԳՈՒՆԱՎՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ 9 ՏԱՐԲԵՐԱԿ

Դրանք կանխելու համար արձակագիրը կեսկատակ, կեսլուրջ առաջարկում է 9 տարբերակ.

1. Ոստիկանության հատուկ զորքերի հանդերձանքում ամրագրված սեւ դիմակները փոխարինել ծաղկավոր զուգագուլպաներով, վահաններին ամրացնել գունավոր բաբչկաներ, ռետինե մահակները փոխարինել ուռենու ճյուղերով:

2. Վերականգնել Գլավլիտը եւ հանձնարարել բոլոր տպագիր եւ ոչ տպագիր նյութերից հեռացնել Սեւ բառը, բացառել նրա գործածությունը բանավոր խոսքի մեջ, իսկ անհնազանդներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

3. Հանձնարարել Նկարիչների միությանը մերժել Սեւ ներկերի կիրառությունը` ստեղծագործական գործընթացներում:

4. Լեզվի կոմիտեին` վերանայել բառարանային հրատարակություններում Սեւի կիրառությունը եւ փոխարինել ծաղկավոր, գունավոր եզրույթներով:

5. Գրողների միությանը` վերանայել նախախորհրդային, խորհրդային եւ ետխորհրդային շրջանում հրատարակված արձակ, չափածո անխտիր բոլոր ստեղծագործություններում սեւ բառի օգտագործման դրվագները եւ փոխարինել այլ գույներով:

6. ՏԻՄ բոլոր համայնքապետներին, Սգո սրահներին, սեւազգեստ մայրերին եւ սեւակիր բոլոր քաղաքացիներին` որպես սուգ եւ վիշտ արտահայտող հանդերձանք, այսուհետեւ շրջանառել ԼԳՏՊ- ծիածանային գուներանգները:

«Նիկոլի հերթական սուտը պայթեց». Մենուա Հարությունյան

7. Ավտոճանապարհային շինկազմակերպություններին` ասֆալտապատման աշխատանքներում բացառել սեւ մազութի կիրառությունը, ապահովել ճանապարհային փռվածքները ծաղկավոր գունազարդումներով:

8. Մաքսային եւ սահմանապահ ծառայություններին` արգելել սեւ գույն ունեցող մեքենաների, սարքավորումների, հագուստեղենի մուտքն ու ներկրումը:

9. Հայ առաքելական եկեղեցուն` քննարկել հոգեւորականների հանդերձանքում հակահեղափոխական Սեւի աննպատակահարմարության եւ մի նոր գույն կիրառելու մասին հարցը:

«ՄԵՐԺԵԼՈՎ ՍԵՎԻՆ` ԴՈՒԽՈՎ ԿԸՆԹԱՆԱՆՔ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ՈՒ ԱՆՍԵՎ ԱՊԱԳԱ»

«Սերժ Սարգսյանի հավանական մեկուսացումով նրանք կկտրեն այն ճյուղը,որի վրա նստած են»

Դ. Սարգսյանը նաեւ առաջարկում է այս եւ մի շարք այլ անհրաժեշտ եւ անհապաղ գործողությունների վերահսկողությունը դնել հայտնի հասարակական կառույցների վրա. «Այն Հ/Կ-ների, որոնք նախքան հեղափոխությունը ենթարկվել են համաժողովրդական արհամարհանքի եւ ատելության եւ մարդու ոտնահարված իրավունքների, պաշտոնական վերընթաց տեղաշարժի ազատություններ են ստացել թավշյա, անցնցում, ժողովրդի կամքի ազատ դրսեւորմամբ հաղթանակած հեղափոխության շնորհիվ: Արդյունքում` երկիրը կթեւակոխի հեղափոխության հերթական շրջափուլ` բարեկեցության հեղափոխություն, որը կամրապնդի երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը, կվերականգնվի արդյունաբերությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կարձանագրվի ՀՆԱ եռանիշ աճ, կմեծանան ներգաղթի ծավալները, քաղաքացին կապրի ապահովված, ապահով եւ երջանիկ: Կվերանա չքավորությունը, կվերանա չարն ու դավադրությունը, կվերանան բանսարկությունները, կվերանա մեր կյանքի եւ իրականության Սեւը, եւ մենք հպարտ, սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում քայլ կանենք ու, մերժելով Սեւին, դուխով կընթանանք դեպի պայծառ ու անսեւ ապագա: Կվերանա ամեն ինչ եւ ամեն բան, կվերանա... Եկել է Մտքի դարաշրջանը, իսկ մենք դեռ որքա՜ն փայլուն ու գունավոր մտքեր ունենք մեր քաղաքական մտքի գզրոցներում, որոնք սպասում են իրենց նվիրյալների գործնական Քայլերին: Քայլ անենք` մերժենք ՍԵՎԸ` մեր կյանքի մեծագույն չարիքն ու հակահեղափոխականության խորհրդանիշը»,- ասաց Դավիթ Սարգսյանն ու խոսքը եզրափակեց այսպես. «Մի կարգին ՍԵՎ հաց լիներ հավեսով կուտեինք...»:

Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА