ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կայացած ինստիտուտներ ունեցող երկրում ի՞նչ է նշանակում անցումային արդարադատություն. Լեւոն Բաղդասարյան. Տեսանյութ

12.06.2019 13:06 ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացած ինստիտուտներ ունեցող երկրում ի՞նչ է նշանակում անցումային արդարադատություն. Լեւոն Բաղդասարյան. Տեսանյութ

«Անցումային արդարադատության հետ կապված բացարձակ կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ ինձ համար եւս դա բավականին մութ անտառ է: Բացարձակ չեմ պատկերացնում հեղափոխություն կատարած, կայացած ինստիտուտներ ունեցող երկրում ի՞նչ է նշանակում անցումային արդարադատություն»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով անցումային արդարադատության համակարգի ներդրմանը, նման տեսակետ հնչեցրեց «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` հավելելով.

Իրանի հետ պատերազմը` ԱՄՆ-ի համար կարող է վերածվել պատերազմական ճահճի. Տեսանյութ


- Ես այն կարծիքին եմ եղել կամ եւ կարծում եմ` կմնամ, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը բավարար է բոլոր հարցերի պատասխանները տալու համար: Եվ կարծում եմ` ժողովուրդը, հասարակությունը արդեն հոգնել է ավելորդ ցնցումներից:
- Պարոն Բաղդասարյան, նաեւ հայտարարվեց դատավորների շրջանում վետտինգ իրականացնելու մասին: Արդյոք սա կծառայի խոստացված նպատակին, այն է, որ ունենանք վստահելի արդարադատություն:


- Գիտեք, վեթթինգ բառը ինձ համար անծանոթ է, բայց եթե այն դատավորներին է վերաբերում, ապա մեր պետական օրենսդրությունն ուղղակի պարտադիր պայման է դիտում, որպեսզի դատավորները ներկայացնեն իրենց տարեկան եկամուտների հետ կապված հայտարարագիրը: Եվ պետական լիազոր մարմինները կաշկանդված չեն ցանկացած պահի, ցանկացած հարթության վրա տվյալ անձնավորությանը հրավիրեն, որպեսզի ինքը տա բացատրություն, թե այդ միջոցները որտեղից են: Եվ այդ պարագայում ինձ համար անծանոթ բառով գործողություններ իրականացնելը տարօրինակ է. երբ մեր պետական օրենսդրությունը դա թույլ է տալիս դատական համակարգում առկա խնդիրներին լուծումներ տալ, այդ թվում, մեղանչած դատավորներին պատասխանատվության ենթարկել, ո՞րն է ինչ-որ նոր եւ անհասկանալի մեխանիզմի ներդրման իմաստը:

Մանրամասն դիտեք տեսանյութում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА