o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.06.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե, ԱԺ փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ շատ է սիրում անդարդ կյանքը, այնքան է սիրում, որ պատրաստ է անգամ սրբություններ տրորելով անցնել: Սակայն զարմանալիորեն ինքն իր գլխին տհաճ պատմություն բերեց` սորոսականների նախաձեռնությամբ հունիսի 4-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գույքի սխալ հայտարարագրման համար նրա դեմ վարույթ հարուցեց, եւ հունիսի 7-ին տույժ կիրառեց. «Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաեւ տրվել 30-օրյա ժամկետ` հայտարարագիրը` դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»: Այ, եթե Ալենը խելոք լսեր քեռի Սորոսին, ապա անախորժություններ նրա գլխին չէին գա...

ԶԱՐՄԱՆՔ

Բայց Սորոսի վաստակների ձեռից տուժում է ոչ միայն Ալենը, ով առանձնապես ափսոս չէ, այլ իրավապաշտպանությունը որպես այդպիսին: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ խոստովանել է, որ անչափ ուրախացել է ռուս լրագրող Գոլունովի ազատ արձակման կապակցությամբ: Իհարկե, ընթերցողը զարմանքով կհարցնի` իսկ ի՞նչ կապ ունի այդտեղ օտար երկրի լրագրողը, սակայն փաստաբանը բացատրում է. «Դատարանները արգելափակվում էին վարչապետի եւ ԱԺ պատգամավորների կոչով: Ոստիկանությունը լուռ նայում էր, ինչպես դատավորին հրելով արգելում են մտնել դատարանի շենք: Մի քանի օր հետո Սահմանադրական դատարանի շենքն արգելափակած անձիք, ոստիկանների ներկայությամբ, հարձակվում էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա, հայհոյում ու սպառնում էին նրան: Մի քանի օր անց ոստիկանները, բառացիորեն կատարելով վարչապետի հրահանգը, որը նա հնչեցրել էր Կառավարության նիստում, հետապնդում էին սեւ զգեստով փողոց դուրս եկածներին: Այդ ընթացքում ՀՀ մի շարք իրավապաշտպաններ չէին հասցնում արձագանքել այս ամենին, քանի որ նրանց ողջ ուշադրությունը սեւեռված էր ռուս լրագրող Ի.Գոլունովի նկատմամբ Ռուսաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդման հարցի վրա»: Այսինքն` այլ երկրում որեւէ մեկի իրավունքների պաշտպանությունը` մեջ, իսկ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հեչ: Չէ՞ որ քեռի Սորոսից հրահանգ չի եկել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ դաժանաբար խորհուրդ է տալիս Նիկոլին, փոխել վատ սրտի մխիթարանքի թեման. «Եթե ժողովրդավարության ու հեղափոխության հաղթանակ է համարվում այն, որ Աբովյանում քաղաքապետ է ընտրվել ոչ իշխանական թեկնածուն, ապա այդ տրամաբանությամբ մեզ մոտ է՛լ ավելի ժողովրդավարական համակարգ ու նույնիսկ հեղափոխական մթնոլորտ է եղել մինչեւ 2018-ի հեղափոխությունը, քանզի նույն ոչ իշխանական թեկնածուն նույն քաղաքում քաղաքապետ է ընտրվել նախկին իշխանությունների օրոք, ընդ որում` ընտրվել է ոչ թե որպես գործող քաղաքապետ, այլ, այսպես ասած, դրսից: Իսկ հիմա գործող քաղաքապետը վերընտրվել է, ինչը միշտ ավելի հեշտ է լինում, քան դրսից իշխանություն վերցնելը»: Բայց Նիկոլ, հա Նիկոլ, ինչպե՞ս ականջ դնի թեկուզ տհաճ, բայց օգտակար խորհրդին, եթե ունի իր կողքը այնպիսի մշտական փորձանք, ինչպիսին է մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով հայտարարել է, թե. «Չի պատկերացնում, որ մեկը կարող է այդքան անխոհեմ գտնվել, որ որոշակի տարաձայնությունների մասին մտածի այս իշխանության հետ, եւ ո՞վ է այն խելագարը, որը հակադրության մեջ կարող է մտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА