o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է մեր ճանապարհների վրա կենտրոնանալ (Տեսանյութ)

12.06.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է մեր ճանապարհների վրա կենտրոնանալ (Տեսանյութ)

 Նախիջեւանում երեկ ավարտվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ իրականացված «Անխախտ եղբայրություն-2019» խորագրով զորավարժությունները: Մինչ Հայաստանում զբաղված են մանր ներքաղաքական ինտրիգներով, սահմաններից ներս դավադիրներ փնտրելով` թշնամին զինվում է եւ զորավարժություններով ցույց տալիս իր բազուկները: Սակայն այս ամենը հայկական տիրույթում մնում է լուսանցքում: Իսկ թե իրականում ինչ վտանգներ է այս ամենն իրենից ներկայացնում, եւ ինչ դասեր պետք է քաղենք դրանից, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք փորձագիտական տեսակետները` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:

«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐՐԵՐ ԿԱՆ ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ»

«Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական եւ իրավապաշտպան ՀԿ նախագահ, թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով` իրականում այս զորավարժությունները որոշակի առումով իրենցից վտանգ են ներկայացնում. «Չեմ ցանկանում խուճապահար ինչ-որ հայտարարություններ անել, բայց եւ այնպես վտանգավոր տարրեր կան այս զորավարժությունների մեջ: Պետք է ասեմ, որ 2019 թվականի սկզբից մինչ այս պահը Ադրբեջանը բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել, ընդ որում` համատեղ Թուրքիայի հետ: Պետք է նաեւ շեշտադրեմ, որ զորավարժությունները եղել են ոչ միայն հետեւակի, այլ բացառապես դրանք եղել են հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ հրետանու համար: Այսինքն` այս զորավարժությունները եւ թե նախորդ համատեղ զորավարժությունները բացառապես կրում են մարտավարական, տակտիկական բնույթ` կոնկրետ ինչ-որ իրավիճակի համար: Ի դեպ, Նախիջեւանում տեղի ունեցող զորավարժությունները սկզբից որպես զորավարժություներ չէին ներկայացվում, այլ` որպես մարտավարական, կրակային ինչ-որ պարապմունքներ, այնուհետեւ որոշակի ինֆորմացիայի արտահոսքից հետո` այլեւս չկարողացան թաքցնել, որ իրականում տեղի են ունենում զորավարժություններ: Նույնիսկ արդեն սկսեցին նշել, թե ինչ զորամիավորումներ կամ ինչ ստորաբաժանումներ են ընդգրկված այդ զորավարժությունների մեջ»:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

Փորձագետի գնահատմամբ` «Անխախտ եղբայրություն-2019»-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար այս փուլում բացառիկ է նրանով, որ նրանք փորձում են միահամուռ հայտնաբերել թիրախը եւ խոցել այն. «Ընդ որում` հիմնական թիրախավորումը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ճանապարհահատվածներն են, այսինքն` այն կարեւոր ռազմավարական ճանապարհները, որոնցով մենք իրավիճակների զարգացման դեպքում պետք է այս կամ այն ռազմական տեխնիկան անցկացնենք: Նրանք փորձում են այդ ճանապարհների վրա կենտրոնանալ եւ այդ ճանապարհները վերցնել իրենց վերահսկողության տակ: Եթե վերցնեք տարածաշրջանային առումով, թե ինչպես է այս ամենը դիտարկվում, ապա պետք է փաստեմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են այս զորավարժությունների անվան տակ Թուրքիայից Նախիջեւան բերել որոշակի քանակությամբ զինտեխնիկա եւ թողել այդտեղ: Սրա մասին փաստում է այն հայտարարությունը, որը վերջին շրջանում տարածվում է թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական մամուլում: Այն է, որ Ադրբեջանում` տվյալ դեպքում` Նախիջեւանում եւ Իգդիրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ակտիվացումը կապում են Հայաստանի հետ կամ հայկական ինչ-որ տարրերի հետ: Եվ հենց սրանից ելնելով` հատկապես Թուրքիան հետագայում փորձելու է պատճառաբանել, թե իրենց սահմաններն անվտանգ չեն նախիջեւանյան հատվածում, եւ փորձելու են իրենք այդ սահմանը պահել, որպեսզի PKK-ից վտանգ չլինի, քան որ հայերը PKK-ին կարող են, այսպես ասած, «հովանավորել»:

Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ

«ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՂԵՐՁ ԼԻՆԵԼ ՀՀ-ԻՆ»

Հայաստանի ազգային շահի եւ ընդհանրապես` ազգային անվտանգության տեսակետից անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին` ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ« իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ մի քանի կետ առանձնացրեց. «Ըստ իս, սրանով միանգամից մի քանի ուղերձ են հղում, հատկապես թուրքական գործոնն են ցանկանում առանձնացնել` փորձելով ավելի ամրապնդել Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջեւանում: Իհարկե, սա նորություն չէ, բայց այս զորավարժություններով փորձում են ավելի ակտիվ ներգրավվել Թուրքիային այս տարածքում եւ ավելի ցցուն ցույց տալ իր ռազմական ներկայությունը Նախիջեւանում: Երկրորդ գործոնը, թերեւս կարող է ուղղակիորեն ուղերձ լինել Հայաստանի Հանրապետությանը, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում` Թուրքիան ունենալու է ռազմական ներկայություն Նախիջեւանի տարածքում: Այսինքն` հնարավոր տարբեր սցենարներով փորձում են ուղերձ հղել Հայաստանին, որ այդ տարածքում գործ է ունենալու թերեւս Թուրքիայի Հանրապետության հետ: Եվ երրորդը, ըստ իս, սա ուղերձ է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որովհետեւ այս տարածքում կա գերտերությունների որոշակի մրցակցություն: Այդ մրցակցության մեջ ներգրավված է ե՛ւ Թուրքիայի Հանրապետությունը, ե՛ւ ԻԻՀ-ն, ե՛ւ ՌԴ-ն»:

​​​​​​​«Կարապետյանի կառավարությունը ավելի էր ստվերից դուրս աշխատում, քան Փաշինյանինը»

Ի դեպ, իրանագետը նաեւ ընդգծեց, որ հետաքրքիր է հատկապես զորավարժությունների անվանումը, որովհետեւ «Անխախտ եղբայրություն» անվամբ 2012 թվականից սկսած զորավարժություններ են անցկացնում նաեւ ՀԱՊԿ անդամ երկրները. «Ընդ որում` եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության տարածքում եւս այն անցկացվել է: Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում սա առաջինն է նման անվան տակ, բայց իրականում երկու պետությունները համատեղ այլ զորավարժություններ էլ են անցկացրել այս տարվա ընթացքում: Իհարկե, ոչ Նախիջեւանի տարածքում, եղել են տարբեր ֆորմատներով զորավարժություններ, այդ թվում` «Մուստաֆա Քեմալի» անունը կրող»:

Ամուլսարում իրավիճակը լարված է. Գնդեվազ-Ամուլսար տանող ճանապարհը փակ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քննարկումն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА