o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորոշենկոն չի բացառել Զելենսկիի կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը

14.06.2019 12:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պորոշենկոն չի բացառել Զելենսկիի կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ իր թիմը կկարողանա միավորվել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ՝ հանուն Ուկրաինան դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ուղղորդելու: Այս մասին նա հայտարարել է «Прямий» հեռուստաալիքի եթերում:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի միավորվել, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով ապագա խորհրդարանում Զելենսկիի թիմի հետ միավորվելու հնարավորության մասին հարցին:

«Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ 2023թ.-ին Ուկրաինան ԵՄ մուտք գործելու մասին պետք է հայտ ներկայացնի: Նախկին նախագահը հավելել է, որ պատրաստ է օգնել Զելենսկիին հաջողությամբ իրականացնել Ուկրաինայի եվրաինտեգրման իրականացման հարցով իր առաջին օտարերկրյա այցերը: 

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ երկիրը կարող է ԵՄ մտնել 2035թ.-ից ոչ շուտ:

Զախարովան չի բացառել, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտությունը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА