o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՈՒ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱ՞Ր ԵՍ, ՀՈ ՍԱԴԻ ՄՆԴՈՆ ՉԵՍ»

14.06.2019 20:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԴՈՒ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱ՞Ր ԵՍ, ՀՈ ՍԱԴԻ ՄՆԴՈՆ ՉԵՍ»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով օրերս Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Իսկ ՊԲ նախկին նախարար Լեւոն Մնացականյանն այս անգամ ազատվեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից եւ նշանակվեց ոստիկանության պետ: Արցախյան հերթական պաշտոնանկությունները մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ուղիղ կապ ունեն հայաստանյան իշխանությունների տրամադրությունների հետ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական գործիչ« ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Նիկոլի որդին բանակի փոխարեն Երեւանո՞ւմ է

 

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽԶԻ»

Պարոն Եղիազարյան, լուրեր են շրջանառվում, որ Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունները պայմանավորված են հայաստանյան իշխանությունների պահանջով: Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում Հայաստան-Արցախ հարաբերություններում, եւ այս ամենը դեպի ո՞ւր է տանում:

Այս փոփոխությունները տանում են դեպի անհայտություն, իսկ հետո թե ուր, ուղղակի չեմ ցանկանում այդ բառն ասել: Հայաստանի այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Արցախի հետ հարաբերություններն ուղղակի խզի: Հիմա մենք գտնվում ենք այդ ճանապարհին: Սկզբից կառավարության հայտնի դեմքը հայտարարեց, թե Արցախում դավադիր ուժեր են հավաքված, հետո այդ դավադրությունները, չգիտեմ ինչերը, ոսոխներն այնպես եղավ, որ պարզ հասկացրեց, որ խոսում է Բակո Սահակյանի մասին: Այսինքն` այդ դավադիրը Բակո Սահակյանն էր, հետո անցավ Վիտալի Բալասանյանին, հետո էլ կարդացինք, որ նախկին վարչապետի շուրթերով հասցրել է տեղ, որ պետք է ազատվի աշխատանքից: Ամենասկզբից Լեւոն Մնացականյանն էր, հետո` Արցախի Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը, հետո` Վ. Բալասանյանը ու էլի մարդիկ, հերթով գեներալներին ազատել է տալիս: Ընդունենք մի պահ, որ գտնվում ենք Բաքվում եւ մասնակցում ենք նախագահ Ալիեւի խորհրդակցությանը, ի՞նչ հրահանգներ կտա նա: Ի դեպ, Ալիեւը բանակում ծառայած է` ի տարբերություն այս մեկի: Բնական է, որ նա հրահանգներ կտա իր ԱԱԾ-ին` ամեն կերպ, ամեն գնով ազատվել կադրային սպաներից Արցախում: Հետախուզությանը միանշանակ նման հրահանգ կտա: Այնտեղ թուրք-ամերիկյան զորավարժություններ են, ամեն շաբաթ ճակատային գծում ազերիները տարբեր տեսակի մարզանքներ են կատարում մեր աչքի առջեւ, իսկ մենք ընկած ենք մեր գեներալների հետեւից: Ընդ որում` ոչ սովորական գեներալների, այլ մարտական ուղի անցած  գեներալների հետեւից ենք ընկել, որ հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ եղավ, իրենք ոսոխին չդիմադրեն: Թող իրապես բանակում չծառայածները գան գեներալի կոչում տան: Բանակում չծառայած   գերագույն գլխավոր հրամանատարը թող իր պեսներին հավաքի չորս կողմը, տեսնենք հլը ինչո՞վ է այս ամենն ավարտվում: Բայց մենք երկիր ենք կորցնում, բա ո՞նց անենք սրա հետ: Բարով-խերով էս էլ արեցին, «Պավլիկ Մառոզով»-ությունն անցավ, բա հետո ի՞նչ է լինելու: Բա էդ երեխեքը, որ կանգնած են սահմանին հրամանատար չունենա՞ն, որը պատերազմական փորձ ունի, թե՞ իր պես անփորձները էդ երեխեքին բերելու են շարեն ու մենակ հրամաններ տան: Թուրքերն ամեն օր մի կապիկություն անում են ուղիղ ռազմաճակատի գծին, իսկ մենք մեր կապիկություններն անում ենք այստեղ` ներսում, փոխանակ մտածենք, թե այնտեղ ինչ անենք: Նիկոլ Փաշինյանն է որոշում` սա թող չաշխատի, նա թող այնտեղ աշխատի... Այ տղա ջան, հասկացի էլի, բանակում չես ծառայել, չգիտեմ` 9 Բ-ով ես ազատվել, ինչ ես արել, քո կողքինները չեն ծառայել, մի հատ խորհրդակցի, մի հատ գցի-բռնի, մի հատ քո ասածները աշխարհով մեկ մի տարածի, մի հատ երրորդ մարդու միջոցով խաբար մի հասցրա Արցախին: Այնպես արա, որ գոնե այդ մասին ժողովուրդը չիմանա, մենք չիմանանք: Դու Խսիրովը չես, գիտենք` ով ես: Ասում ենք, զգուշացնում ենք չի լինում, էլի իրենց էշն են քշում: Բայց էդ էշն էլ քշելու չի, սա ազգ է, սա երկիր է, ու Արցախն էլ պետություն է: Այնպես որ, ափսոսում եմ` Վիտալի Բալասանյանի հրաժարականի համար, որովհետեւ մի օր պայթեցնելու են Արցախ-Հայաստան հարաբերությունները, այսպես չեն թողնելու, այս մասին ասել եմ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին:

«Ովքեր փորձում են այլ կերպ ներկայացնել, ստում են». Տիգրան Ուրիխանյան

 

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏԱԿԱՆՔՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ»

Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եւ ինչպիսի՞ն կլինեն դրա հետեւանքները:

Հաջորդը կլինի Ռուսաստանը, այդտեղ էլ հարաբերությունները կխզեն ռուսների հետ, որովհետեւ սա մտնում է ընդհանուր ծրագրի մեջ: Ընդհանուր ծրագրի մեջ է նաեւ ԼԳԲՏ-ն, պետք է այդ օրենքն անցկացնեն, Ստամբուլյան տականքությունը, սրիկայությունը ամեն կերպ փորձելու են անցկացնելարդեն դրա ծիլերը կան: Երբ մամուլում կարդացի, որ 2020 թվականին մեր անձնագրով, առանց այլեւայլության, հանգիստ կարող ենք Եվրոպա մեկնել` առանց վիզա կոչվածի, այնտեղ մի փոքր նախադասություն կա` ասվում է, որ ուղղակի պետք է պահպանենք մարդու իրավունքները, իսկ դրա տակ այն է, ինչպես կազմվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երբ լեզբիներին մտցրեցին ուղիղ ՔՊ-ի մեջ: Ընդ որում` առանձնահատուկ, սովորական դիրքերում չէ, այլ հոգաբարձուների խորհրդում: Նիկոլը երդում-պատարագ կերավ, որ սուրբ կին է տիկին Լարա Ահարոնյանը, հետո նա ասաց, որ ինքը լեզբի է: Եթե հիմա լեզբիները սրբեր են, էդ ուրիշ պատմություն է... Այնպես որ, այդ առանց վիզայի պատմությունը Եվրոպայի հետ, միայն մի բանի հետ կընդունենք` ԼԳԲՏ կոչվածի: Այսինքն` այն, ինչի համար այսօրվա իշխանությունը ոգեւորված է, երեւում է` կողքից ասում են` եթե ընդունեք, առանց վիզայի կլինենք Եվրոպայում, չեք ընդունի` բնական է, ոչ մի բան չեք ստանա: Կենացները սրանով թանկանում են, դրա համար Նիկոլ Փաշինյանին ասում եմ` քեզ մի հատ իմենտարիզացիա արա, ընդհանրապես ի՞նչ ես ասել, ի՞նչ ես խոսացել, ինչպես ես ասել, մի հատ տես, որովհետեւ ժողովրդի հետ գործ ունես: Էն որ ասում ես` ժող ջան, ժող ջան, իրոք, ժողովուրդ է ու անընդհատ քո ֆիասկոները տեսնելու է, որովհետեւ այն դու վաստակեցիր վերջին մեկ տարվա ընթացքում:

«ՍԻՆ ԵՆ ԱՅՆ ՀՈՒՅՍԵՐԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՏՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ»

 

«ԴՈՒ Ո՞Վ ԵՍ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿԵՍ»

Օրերս պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արդյոք սա կապ ուներ Ձեր նշած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման եւ ոլորտում առկա այլ վտանգների հետ, որոնցից խուսափելու համար Զեյնալյանը որոշեց հրաժարական տալ, որպեսզի վաղն այդ ամենն իր «գլխին չկոտրվեր»:

Այդ հրաժարականն ուղղակի պատիվ է բերում Արտակ Զեյնալյանին, որովհետեւ նույն Ստամբուլյան կոնվենցիան շուտով ՔՊ-ականներով բերելու են խորհրդարան, սրանց ուշքումիտքը հիմա այն վավերացնելն է: Ինչո՞ւ է Նիկոլը եկել իշխանության. առաջինը` Արցախի հետ հարաբերությունները վատացնի, երկրորդը` մարխունանան ընդունի, երրորդը` ԼԳԲՏ-ն, ի վերջո, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզի, որ այս կոնվենցիան վավերացնեն: Սորոսը դրա համար է բերել իրեն: Բայց իրենց արեւին կվավերացնեն այդ կոնվենցիան, ուզում է 180 հոգի լինեն 88-ի փոխարեն խորհրդարանում, բաներ կան, որ Հայաստանը երբեք չի ընդունելու: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ տղամարդու պես վարվեց Զեյնալյանը, անկախ նրանից, թե որ արգումենտը վերցնենք, թե ինչու հրաժարական տվեց` լինի այն, որ Նիկոլը պաշարել տվեց դատարանի դռները, երբ նա արդարադատության նախարար էր ու ոչ մի բանի տեղ չդրեց` լինի ստամբուլյան կոնվեցիայի վավերացումը, լինի ցանկացած այլ հարց, այդ ամենը շատ վատ է բնութագրում մեր Հայաստանը: Ինձ համար էլ են 4 անգամ դատարանները հանիրավի ակտեր ստորագրել, բայց եթե դատարաններում կա 3-4 հոգի կարգին մարդ, տո եթե ոչ մի կարգին մարդ էլ չկա, դու ո՞վ ես, որ դատարանները փակես, գնաս դատական իշխանության դեմ, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Մի խոսքով` Արտակը ճիշտ է արել, ողջունում եմ նրա հրաժարականը:

«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

«ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ` ՆԻԿՈԼԸ ՄՏԱԾՈ՞ՒՄ Է` ԻՆՉ Է ԽՈՍՈՒՄ»

Անդրադառնանք նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ վերջին օրերին ընթացող դատավորություններին: Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը:

Հերթական ֆարսն է այս ամենը: Ամբողջ համացանցը ընկած է Ռոբերտ Քոչարյանի հետեւից, սարքել են հրեշ, ինչ ասես լցնում են վրան, ամեն ինչի մասին խոսում են, մարդիկ են ուղարկում, որ գոռան, թե թալանել է միլիարդները եւ այլն, բայց լրիվ այլ հոդվածներով մտել են դատարան, ու դրա մասին խոսք չկա: Պարզ ասվել է հանրությանը, որ Սահմանադրության երաշխավորը չէր կարող այդպես հարձակվել Սահմանադրության վրա: Ուստի` ստիպված եղան ընտրել «զանգ ընկերուհուն» տարբերակը: Զանգ են տալիս ընկերուհուն, գալիս է Սիլվան, ասում են` մի հատ նստի, մի երկու բան գրի: Սիլվան էլ գրում է, դե ում համար ասես, կարող է գրել: Բայց գիտե՞ք կազուսը ինչումն է, որ Սիլվան վաղը իրենց վրա է գրելու, խոսքերս հիշեք: Եվ լրիվ անկեղծ կգրի, որովհետեւ 100 տոկոսով այդ պատմությունը լինելու է, եթե այս «զանգ ընկերուհուն» տարբերակը շարունակվի Նիկոլից հետո: Ինչեւիցե, երկրագնդի վրա չեք գտնի երկիր, որը նման կաշառքի պատմություն կունենա: Սիլվան գրում է` գումարը տվել եմ Պողոսին, որպեսզի Պողոսը տա Պետրոսին, Պետրոսը` Մարտիրոսին, Մարտիրոսը` Կիրակոսին, Կիրակոսը, հորս արեւ, տա Գեւորգյան Արմենին, Գեւորգյան Արմենն էլ, ազնիվ խոսք, այդ գումարը դրած ճամպրուկների մեջ պիտի տանի տա Ռոբերտ Քոչարյանին: Ու դրա համար քրեական գործ է հարուցված, եւ այսօր դրա մասին առանց անհարմար զգալու խոսում են: Ժամանակին մենք նկարահանում էինք կաշառատուին` կաշառք վերցնողի հետ միասին, «ռադամինով» մշակում էինք գումարը, համարակալում էինք ընթերականերով, այդ ամենը ձեւակերպում էինք, դրանից հետո` գնում էր քրեական գործը դատարան ու ջարդվում էր: Հիմա այս ենթադրությունները Սիլվայի` Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի, Կիրակոսի, Գեւորգյան Արմենի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին, արդեն հեքիաթների դաշտից է, սա մարդու ուղիղ դավադիր հետապնդում է: Երբ ես ասում էի` ո՞ւր է մարտի 1-ի մարդասպանը, ծպտուն չկար, կողքից Չալոյի լակոտները գրում էին` կդատենք, էս կանենք, էն կանենք, հիմա մի դեպքով կարծես նշույլ կա` առաջվա շտաբի պետին կալանավորել են: Բայց այդ դեպքից էլ ծպտուն չկա, ոգեւորություն չկա, երեւում է` այնտեղ էլ է ֆիասկո, այնտեղ էլ մի բան այն չի, հեսա շտաբի պետն էլ դուրս կգա:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում «սեւազգեստների որսին». ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո, երբ նա ասաց, որ սեւազգեստ խմբեր կան, համապատասխան մարմինները սկսեցին «ասֆալտին փռել» սեւազգեստներին:

Մի բան կարող եմ ասել Փաշինյանին` դու երկրի ղեկավա՞ր ես, հո սադի Մնդոն չես, որ ասում ես` էն որ սեւ շորեր են հագել, ֆռֆռում են ընդե... Ու կարծում է` սեւ շորեր հագածները իրեն չեն լսո՞ւմ, մենակ մե՞նք ենք լսում ու ԱԾԾ-ն եւ ոստիկանությո՞ւնը: Այսինքն` էդ սեւ շորեր հագածները չեն լսո՞ւմ, որ փոխվեն: Էն Օսիպյանն էլ ամեն օր սեւ շորերով մարդկանց է պառկեցնում գետնին: Նիկոլն ինձ խնդիր է տվել` ամեն օր արթնանում եմ ու մտածում` սա, որ մի բան ասում է, մտածո՞ւմ է, թե` չէ ...

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի». Էլինար Վարդանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА