o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.06.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ փոխնախարար ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ բնորոշմամբ` մշակութային ոլորտը պայթյունավտանգ օջախներ ունի, ըստ նրա` ոլորտին անհրաժեշտ է վերադարձնել համերաշխության մթնոլորտը: «Իրավունքի» հետ զրույցում մշակույթի ոլորտի պատասխանատու փոխնախարարը վստահեցրեց, որ նախարարությունը որեւէ բան չի իրականացնելու` առանց մասնագիտական հանրության  եւ փորձագետների հետ քննարկելու:

Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

- Գաղտնիք չէ, որ ոլորտում մի քանի պայթյունավտանգ օջախներ ունենք, բոլորս էլ գիտենք կոնֆլիկտների շղթան` Խորեոգրաֆիայի, Օպերային թատրոնի շուրջ, Մնջախաղի թատրոնի խնդիրը եւ այլ բազում խնդիրներ: Ամենաառաջին բանը, որ կփորձենք իրականցնել` համերաշխության մթնոլորտի հաստատումն է, մասնագիտական հանրային համերաշխության մթնոլորտի հաստատումը, որովհետեւ, եթե լեղապարկում քար կա, առողջ սնվելը ոչ մի ազդեցություն չի ունենա: Դրա համար պիտի այդ քարերից ազատվենք, առողջացնենք մթնոլորտը, նոր` այդ կոնտեքստում, կամ դրան զուգահեռ, փորձենք իրականացնել նորարարական ստեղծագործական նախագծեր: Ի վերջո, նախարարությունը բաց է հանրության առջեւ, նախարարությունը որեւէ բան չի իրականացնելու առանց մասնագիտական հանրության եւ փորձագետների հետ քննարկելու: Մոտ ժամանակներս ինքներդ կհամոզվեք դրանում:

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

 

«ԱՄԵՆԱԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՈԼՈՐՏԸ ԹԱՏՐՈՆՆ Է»

- Նազենի Ղարիբյանն ասում էր, որ մշակույթի գործիչներին իմ ենթականերն են, մշակույթի գործիչներն էլ իրենց հերթին հակադարձում էին, որ ի պաշտոնե նա է մեր ծառան...

- Խոստացել եմ, որ իմ նախորդների գործունեությանը որեւէ կերպ հրապարակային գնահատական չեմ տալու, որովհետեւ ինքս դեռ շատ բան ունեմ ապացուցելու, հաստատելու եւ չեմ համարում, որ իմ նպատակը դա է եւ որեւէ օգուտ կտա հանրությանը: Պարզապես մի բան կասեմ, եւ սրանով կարող ենք փակել այդ հարցը. ես կարող եմ լինել մեր նախարարի ենթական, որովհետեւ Արայիկ Հարությունյանն իմ վերադասն է, բայց որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական: Ես եւ Նարինե Թուխիկյանը եկել ենք ծառայելու միջավայրին, լսելու նրանց խնդիրները, դրանց տալու մասնագիտական լուծումներ, չեմ կարծում, որ առիթ կունենաք` երբեւէ կասկածելու սրանում:

ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

Այս մեկ տարվա ընթացքում թիրախում անընդհատ մշակույթն էր, մասնավորաբար  թատրոնները, որպես թատերագետ, թատրոններին ի՞նչ աչքով եք նայելու:

- Ամենախնդրահարույց ոլորտը թատրոնն է: Շատ լուրջ անելիք ունենք` գեղարվեստական ղեկավարների եւ տնօրենների իրավահարաբերությունները ճշտելու, ինչպես նաեւ աշխատանքային օրենսգրքում որոշ փոփոխություններ իրականցնելու, քննարկման եւ մասնագիտական եզրակացության լուրջ խնդիր ունենք: Պիտի հասկանանք, թե որ կառույցը կառավարման ինչ մոդելով է կողմնորոշվում, առհասարակ կողմնակիցը չեմ, որ այդ մոդելը լինի մեկը: Այն, որ մշակույթը ավելի լայն հասկացություն է, քան` զուտ գեղարվեստական մշակույթը, բոլորս հասկանում ենք, բայց պետական աջակցությունը պետք է լինի նախեւառաջ մասնագիտական ոլորտի, մասնագիտացման կողքը, հակառակ դեպքում` ամբողջ պետական բյուջեն կարող ենք տարալուծել սիրողական նախագծերին եւ սիրողական խմբերին աջակցելուն, եւ որեւէ արդյուքն չունենանք: Պիտի վերանայվեն բոլոր չափանիշները` դրամաշնորհների տրամադրման, մասնագիտական հանձնախմբերի ձեւավորման, եւ սա պետք է լինի շատ թափանցիկ: Առաջին բանը, որ արել եմ, հանձնախմբերի կազմի վերանայումն է ու հանձնախմբերի անդամների չափանիշների ձեւակերպումը: Այս աշխատանքները չպետք է որեւէ մեկի համար լինեն կասկածելի կամ հարցական, թե ինչու է հանձնախմբում ընդգրկված այս մարդը եւ ոչ այն, կամ` մի մարդ, որը ներկայանում է, օրինակթատերագետ, բայց որին միջավայրը չի ճանաչում, որեւէ հոդված որեւէ մեկը որեւէ տեղ չի տեսել: Այսպիսի բաները բացառելու համար պիտի կարողանանք ձեւակերպել, թե ինչ չափանիշներով ենք առաջնորդվելու:

Ինչու հրաժարական տվեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը

 

ՉԵ՞Ն ՆԵՂԱՑՆԻ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

- Պարոն Խզմալյան, իսկ Կ. Օրբելյանը Օպերային թատրոնում կվերանգնվի՞ որպես գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, որովհետեւ նա ասել էր, եթե այդպես չլինի, չի շարունակի այստեղ մնալ:

- Ինչպես նշեցի` մեր գերագույն խնդիրը մասնագիտական հանրության համերաշխությունն է, մեզ պետք չեն ալեկոծումներ, ցնցումներ... Խուսափում եմ ավելին ասել, որովհետեւ, ինչպես գիտեք, այնտեղ դատաիրավական հարաբերությունների խնդիր կա, եւ քանի դեռ այս հարցը կարգավորված չէ, որեւէ գնահատական տալ, կարծում եմ, կոմպետենտ չէ` պետական պաշտոն զբաղեցնող մարդու համար, իսկ խոսել սուբյեկտիվ տեսակետից` չեմ ուզում:

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

- Ամեն դեպքում` Օրբելյանին չե՞նք նեղացնի:

- Մեր նպատակն է որեւէ մեկին չնեղացնել, եթե անգամ չենք համակրում կամ չենք համարում, որ այս կամ այն ստեղծագործողը արդյունավետ չի աշխատում: Մշակույթի ոլորտը մշակույթի ոլորտ է հենց նրանով, որ պահպանվեն քաղաքակիրթ հարաբերությունները: Իսկ նեղացնելը, վիրավորելը, ստորացնելը, գրգռելը մեր նպատակը չէ, այլ ամեն ինչ անել բարեկիրթ մթնոլորտում եւ օրենքի ու իրավունքի շրջանակներում:

«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

 

«ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՐՎԱՆ ՈՒՆԵՆԱ»

- Ի վերջո Մնջախաղի թատրոնի հարցն ի՞նչ լուծում է ունենալու:

- Թույլ տվեք փակագծերը շատ չբացել, կարծում եմ` պիտի կասկած չլինի, որ բոլորս հակված ենք առավելագույնս աջակցել ստեղծագործական միջավայրին: Մնջախաղի թատրոնի փոփոխվող կոլեկտիվը 45 տարի փնտրում է հանգրվան, մասնակցում եւ  միջազգային տարաբնույթ փառատոներից բերում է մրցանակներ: Չեմ կարող որպես մասնագետ չասել, որ նաեւ խնդիր ունենք Մնջախաղի թատրոնում նոր ձեւերի բացահայտման, որոշակի արդիականացման ձեւերի, բայց սրանք խոսակցության այն առարկան չեն, որ խոչընդոտ լինի, Մնջախաղի թատոնը պետք է հանգրվան ունենա:

«Պարոն Մնացականյանը շատ արագ «Գնացականյան» է դառնալու». Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)

- Իսկ որքա՞ն ժամանակ հետո սպասենք այդ հարցի լուծմանը:

- Կարծում եմ` շատ շուտով:

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԵՐ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀ»

- Լիլիթ Մակունցը առաջարկեց թավշյա թանգարան ստեղծել, հետո դա դարձավ ժամանակավոր ցուցադրություն: Նազենի Ղարիբյանը հեղափոխության թեման տարավ Բիենալե, Ձեր առջեւ կա՞ հանձնարարական հեղափոխության թեմայով որեւէ միջոցառում, գիրք կամ ներկայացում անել:

Պավլիկ Մանուկյանն է՞լ է դեմ

- Իմ առջեւ դրվել են այնպիսի խնդիրներ, որոնք քաղաքական չեն, բայց եթե այդ  խնդիրները լուծվեն, մեծ իմաստով կշահի քաղաքական իշխանությունը: Վստահեցնում եմ` որեւէ քաղաքական սահմանափակում չկա, դրված են լուրջ ծանրակշիռ մասնագիտական խնդիրներ, եւ օրնիբուն մտածում ենք այս խնդիրների տակից դուրս գալու մասին: Խնդիրը ավելի է բարդանում, երբ կա վստահություն, սպասելիքպատասխանատվության կտրուկ մեծացում, երբ մենք այս պաշտոնում չենք լինելու, քայլելու ենք փողոցում, հանդիպելու ենք մեր գործընկերներին եւ բնականաբար, պիտի կարողանանք հպարտությամբ եւ հանգիստ նայել նրանց աչքերին:

Անժամկետ գործադուլ

- Պարոն Խզմալյան, հետաքրքիր է, Դուք չեք «քայլել» այս իշխանության հետ, այս ընթացքում քաղաքական ինտրիգներում չկայիք, ինչպե՞ս եւ ինչո՞ւ նրանց ընտրությունը կանգ առավ ձեր անձի վրա:

- Ես երջանիկ եմ, որ այս ընտրությունը կատարվել է` զուտ մասնագիտական հատկություններից ելնելով: Անկեղծ եմ ասում, սա ինձ տրված երբեւէ ամենամեծ գնահատականն է: Գիտեք, որ ես առանձնապես խնդիրներ չեմ ունեցել նախկին համակարգի հետ, միշտ հետապնդել եմ մասնագիտական խնդիրներ, մնացել եմ մասնագիտական տիրույթում, արել եմ իմ գործը բոլոր համակարգերի ժամանակ, չեմ նայել աջ կամ ձախ, հավատացել եմ իմ նպատակին, եւ իմ թիմն է հավատացել այդ նպատակներին: Այս տարիների ընթացքում աշխատել եւ ձեւավորել եմ որոշակի  վստահություն եւ կենսագրություն: Ինձ համար բոլոր կուսակցություններից, իշխանություններից ու հանգամանքներից վեր կա պետական շահը, հասարակությունն ու հասարակական հարաբերությունները  բարեկարգելու նպատակ:

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հանդիպումն ամբողջությամբ դիտե՛ք  տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА